«Փաշինյանն ինքն էր բացել բանավեճի թեման, իսկ հիմա ճողոպրում է». Հարութ Ուլոյան

Հրապարակախոս Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ըստ էության՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միացան Փաշինյանին ուղղված Լևոն Տեր-Պետրոսյանի պահանջին՝ հրապարակել Մինսկի խմբի կողմից առաջարկված բոլոր պլանները:
Փաշինյանի այն պրիմիտիվ արձագանքները, թե «թող իրենք հրապարակեն իրենց մոտ գտնվող պլանները» կամ «եղած փաստաթղթերը ցաքուցրիվ վիճակում են», ուղղակի «խփող թռնողի» կամ «իր խոսքին տեր չկագնողի» մակարդակի էժանագին կռուտիտներ են:
Փաշինյանն ինքն էր բացել բանավեճի թեման ու սրեր էր ճոճում ժամը մեկ պարբերականությամբ, իսկ հիմա ինքն է խուսափում բանավեճից: Ավելի ճիշտ՝ ոչ թե խուսափում, այլ՝ ճողոպրում:
Բանավիճելու համար առաջնայինը բանավեճի առարկայի, տվյալ դեպքում՝ բանակցային պլանների պաշտոնական առկայությունն է անհրաժեշտ: Իսկ դրանք պաշտոնապես հրապարեկելու իրավասություն ունի բացառապես ինքը՝ Փաշինյանը:
Ու քանի դեռ այդ պլանները, այդ թվում՝ 2019 թվականին Փաշինյանին ներկայացվածը, պաշտոնապես հրապարակված չեն, Փաշինյանն ու ներկայիս իշխանության ներկայացուցիչները որևէ տիպի իրավունք չունեն քննադատելու նախկինում բանակցված ցանկացած տիպի բանացային պլան ու առաջարկ:
Իսկ այն, ինչ մեզ հայտնի է տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ 2018 թվականին Սերժից ստացված ժառանգությունից, որը Փաշինյանը ցինիկաբար փորձել էր գաղտնազերծել 2020 թվականին Կապանում, այդ բոլոր տարբերակները ի ցույց են դնում մի բան, այն է՝ Փաշինյանի ու «պետական քաղաքականություն» ասվածի հակոտնյա լինելը»:

«Ավելի քան 90 հազար քաղաքացիներ վերադարձել են ազատագրված տարածքներ»․ Բայրամով
6112:36
«2018-ին «Ելք»-ի պատգամավորներից մեկը մասնավոր զրույցում ասել էր՝ դուք չեք հասկանում, թե ով է եկել իշխանության»․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)
7112:06
Ընտրություններից հետո ԱՄՆ-ն կարող է վերսկսել Իրանին ուղղված հարվածները․ #WSJ
8911:54
«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան
6311:30
«Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել»․ Բայրամով
11411:18
«Դու նա վսյակի վրեդ նոր տատու արա, խոսքի՝ Գորիսի կոյուղու հատակագիծը»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
9211:06
«Ինտենսիվ կերպով պետք է աշխատանք տանել Չինաստանի, Իրանի և Հնդկաստանի հետ»․ Արեգ Սավգուլյան
6010:18
«Հայ Առաքելական Եկեղեցու դեմ նոր ալիք է նախապատրաստվում»․ Մարգարիտ Եսայան
6710:06