«Ասացի՝ ցույց տվեք, որ արտահոսք եմ կազմակերպել, մանդատս կդնեմ ու կգնամ Կիևյան կամուրջ». Հովիկ Աղազարյան

«Ես հետահայաց մենակ մի բանի համար եմ հապաղել, որ եթե ես իմանայի, որ այնպիսի իրավիճակ կստեղծվեր իմ նախկին գործընկերների համար, որ իրենք այդքան իջնեն, ցածրանան՝ մտնեն իմ անձնական նամակագրության մեջ, ես կհրաժարվեի մանդատից»,- «ԱրմԼուր»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացած և այժմ ազատ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով իր շուրջ ստեղծված պատմությանը, ըստ որի Աղազարյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից արտահոսքեր էր իրականացրել:
«Բարձրաստիճան պաշտոնյայի հետ իմ տղաների, պարոն Ասլանյանի և ուժային կառույցների ներկայությամբ փակ հանդիպմանը ասացի՝ հեռախոսս ձեզ մոտ ա, ցույց տվեք, որ ես արտահոսք եմ կազմակերպել կուսակցության ժողովներից, ցուց տվեք նամակագրությունները իմ տղաներին, եթե իմ տղաները կգտնեն, որ այդ ամեն ինչի բերումով իրենք կարող է իրենց գլուխները կախեն ինչ-որ տեղ, ես դիմումս գրեմ, մանդատից հրաժարվեմ ու գնամ Կիևյան մոստ. դա էլ չարեցին»,- նշեց Աղազարյանը՝ հավելելով. «Վարչապետը իմ դեմ պայքարելով, ինձ պատժելով միգուցե վաղը ավելի զուսպ լինի իր կադրային դրսևորումների մեջ»:

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն (տեսանյութ)
4220:30
Ռուս պաշտոնյաները, վախենալով զորակոչից, տեղափոխում են իրենց ակտիվներն արտասահման. #Bloomberg
13220:12
«Ֆրանկֆուրտում հանդիպում ունեցա գործարարների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5420:06
«Վիսբադենում մրցանակի հանձնման արարողությունից հետո պատասխանեցի տեղի ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6020:00
«Պետություն-խոշոր բիզնես կոալիցիայից կտուժի ժողովրդավարությունը»․ Լիաննա Խաչատրյան
4819:36
«Կաթողիկոսը հոգևորականին զրկել է կարգավիճակից․ սա չի կարող համարվել հանցագործություն»․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)
5818:42
«ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը»․ Մայր Աթոռ
6118:30
«Վտանգավորն այն է, երբ իշխանությունն իր քաղաքական հայեցակարգը հռչակում է «իշխող գաղափարախոսություն»»․ Սուրեն Սուրենյանց
6218:12