«Այս թոֆիգները բոլորիս են վիրավորում»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «1998-1999 թվականներին Ադրբեջանի Հեյդար Ալիևի իշխանության շրջանում ԱԳ նախարար եղած Թոֆիգ Զուլֆուգարովի պաշտոնական էջն է, որտեղ նա հաճախ է հայերիս մասին ծաղրական, զրպարտչական, ու Հայաստանի նկատմամբ ռևիզիոնիստական գրառումներ կատարում։
Այս Թոֆիգը 1999 թվականին ամենայն հավանականությամբ հայերիս պատճառով զրկվել է պաշտոնից ու նաև անձնական ատելությամբ լցվել հայերի ու Հայաստանի նկատմամբ, բայց նրա տեսակետն ամբողջովին արտահայտում է Ադրբեջանի իշխանությունների ոչ հրապարակային տեսակետները։
Այս գրառմամբ Թոֆիգը միայն Նիկոլ Փաշինյանին չէ, որ коз..л անվանում, նա բոլորիս է коз..л համարում։
Անկախ նրանից, թե Փաշինյանի նկատմամբ ով ինչ վերաբերմունք ունի, այս թոֆիգները՝ ի դեմս անձի, մեզ բոլորիս են վիրավորում։
Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մասին ադրբեջանցիների անասուն մտքերը ևս միայն նրանց մասին չեն, այլ բոլորիս։
Նրանց համար չկան վատ կամ լավ հայեր, նրանց համար կան հայեր, որոնց պետք է ոչնչացնել։
Հենց այս պրիզմայով պետք է վերաբերվել Ադրբեջանի հետ ցանկացած գործընթացի, արևելյան խորամանակ ժպիտի ներքո փնտրեք յաթաղան»։

«Այս թոֆիգները բոլորիս են վիրավորում»․ Արա Պողոսյան
2016:54
«Բա խլեք ձեռներից, տվեք թող ապրեն»․ Տիգրան Պետրոսյան (տեսանյութ)
3616:42
Պուտինն առցանց է քվեարկել Պետդումայի ընտրություններում (տեսանյութ)
7516:18
«Թվացյալ «խաղաղություն» բերածը խոստովանում է, որ Ադրբեջանը մեր դեմ անվտանգային նոր սպառնալիք է ձևավորում»․ Տաթևիկ Հայրապետյան
4516:06
Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4715:48
«ԱՄՆ-ն պետք է պահանջի բոլոր հայ գերիների անվերապահ ազատ արձակումը»․ Լաուրա Ֆրիդման (տեսանյութ)
5515:18
«Գլխավոր խնդիրը մնում է միասնական պայքար մղելը»․ Լիդյա Մանթաշյան
5315:12
Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5514:54