«Փաշինյանն Atlantic Council-ում ասում է` մեզ տեսնում են, ասում են` հա, դուք հայերն եք, դե ձեր գործը նահատակվելն է». Էդմոն Մարուքյան

273
Չորեքշաբթի, 05 փետրվարի, 2025 թ., 01:36
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը. «Այս ուշ ժամին նստած ուղիղ եթերում լսում եմ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ով Վաշինգթոնի Atlantic Council ուղեղային կենտրոնում կարճ խոսք ասեց ու հարցերին է պատասխանում: Հենց նոր նա ասաց, որ միջազգային կոնսենսուս կա, որ հայ ազգը նահատակ ազգ է և մոտավոր այսպես իմանում են մեր մասին ու ասում են հա, դուք հայերն եք, դե պարզ է, ձեր գործը նահատակվելն է: Ու ասում է, որ ինքը ուզում է փոխել այս ճակատագիրը:
Երկու բան․ պատասխանատու կերպով պնդում եմ, որ որևէ միջազգային կոնսենուս չկա առ այն, որ մենք նահատակ ազգ ենք և մեր բան ու գործը նահատակվելն է, մեզ նահատակ ազգ է դարձրել ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, 2020թ. սեպտեմբերի 27-ին խաղաղության պլանը մերժելով: Հիմա էլ մեզ նահատակ ազգ է դարձնելու նոյեմբերի 9-ի ֆորմատին չվերադառնալով»:
Աղբյուրը` Էդմոն Մարուքյան

«Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Վահե Ղազարյանի որդու՝ բանակից վերադարձի քեֆին»․ Ոսկան Սարգսյան
6710:54
«Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում». Գագիկ Ծառուկյան
7810:12
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9807:24
«Առանց հակառակորդի տարածքի գրավման հաղթանակը հաղթանակ չէ». Գարիկ Քեռյան
16701:18
«Մեր հակառակորդը բույն է դրել մեր ամենագաղտնի հատվածում». Տարոն Սիմոնյան (տեսանյութ)
16201:12
Թաքեր Կարլսոնը եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասին անվանել է հիմար, մանկամիտ ու անտեղյակ
28600:47
Վարդան Ղուկասյանի փեսան ինքնաբացարկի դիմում է ներկայացրել
16300:06
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
12400:00