Ռուբեն Ռուբինյանն ազատվում է Ալեն Սիմոնյանի կադրերից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Մեր օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը չի ստանա պատգամավորական մանդատ։ Մինչ այդ էլ նա հույս ուներ պահպանել ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, սակայն նոր խորհրդարանի նախագահի պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանը նրան չի վերանշանակելու։ Սաբոտաժի ռիսկ կա ԱԺ-ում։
Մեր տեղեկություններով՝ Առաքելյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ընտրացուցակի 107-րդ համարն է, գործնականում զրկվում է պատգամավոր դառնալու հնարավորությունից, քանի որ հերթը մինչև այդ համարը չի հասնելու։ Նույնիսկ եթե հետագայում ցուցակում հերթաշարժ տեղի ունենա, իշխանական շրջանակներում քննարկվում է, որ նա, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի հրաժարվել մանդատից։
Այսպիսով, Առաքելյանը միաժամանակ կանգնում է երկու կորուստների առաջ՝ զրկվելով թե՛ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, թե՛ պատգամավորական մանդատ ստանալու հնարավորությունից։
Դավիթ Առաքելյանի քաղաքական կենսագրությունն ուշագրավ է նաև նրանով, որ նա համարվում է ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը և աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր հենց Սիմոնյանի պաշտոնավարման ընթացքում։ Բացի այդ, նա հայտնի է նաև որպես ՔՊ վարչության անդամ Հասմիկ Հակոբյանի զուգընկերը։
Իշխանական շրջանակներում «Ձուկ» մականունով հայտնի Դավիթ Առաքելյանի ապագա զբաղվածության հարցն այս պահին բաց է մնում։ Եթե մեր տեղեկությունները հաստատվեն, ապա նա Ալեն Սիմոնյանի քաղաքական թիմի մյուս ներկայացուցիչների նման կմնա առանց պաշտոնի, իսկ հետագա պաշտոնավարման հարցը, ըստ մեր աղբյուրների, կախված կլինի արդեն Ալեն Սիմոնյանի քաղաքական հնարավորություններից և նոր պայմանավորվածություններից»:

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
234Երեկ, 11:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
152Երեկ, 08:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
182Երեկ, 01:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
188Երեկ, 00:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
166Երեկ, 00:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
14829.08.2026, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
12929.08.2026, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
28629.08.2026, 22:36