«Եվրոպական շուկան դեռևս անհասանելի է․ մարդիկ գոյատևելու խնդիր ունեն»․ Գոռ Գրիգորյան

«Կառավարությունից ակնկալում ենք պետական աջակցության ծրագիր։ Կառավարությունն արդեն 2 ծրագիր իրագործել է, որոնք, սակայն, անիրատեսական են և ոլորտին որևէ դրական արդյունք չեն բերելու։ Այսպես ասած՝ փորձում են հանրությանը ցույց տալ, որ ոլորտի հետ կապված հարց է լուծվել, բայց ո՛չ Եվրոպա արտահանման կանոնակարգերը հաստատելու հետ կապված հարցն է լուծվել, ո՛չ էլ արտահանման հետ կապված սուբսիդիա տրամադրելու։ Մենակ հայտարարելով՝ հարցը չի կարող լուծվել, մարդիկ գոյատևելու խնդիր ունեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է բողոքի ակցիայի մասնակից, «Հայաստանի ձկնաբույծների միություն» հասարական կազմակերպության տնօրեն Գոռ Գրիգորյանը։ «Եվրոպական շուկան դեռևս մեզ համար անհասանելի է, իսկ այն ծավալները, որոնք այսօր գտնվում են տնտեսվարողների տնտեսություններում, դրանք միանգամից եվրոպական շուկա սպառելն անիրատեսական է։ Խոսքը մոտ 15 հազար տոննա կենդանի ձկան մասին է, դրան գումարած՝ սառնարաններում առկա ապրանքը, որը ՌԴ սահմանից հետ է վերադարձվել։ Ռուսական շուկան այս մարդկանց 30 և ավելի տարվա ամեն օրվա քրտնաջան աշխատանքի արդյունքն է եղել»,- նշել է նա:

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
196Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
59413.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
97812.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
36912.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
32112.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
71811.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
33911.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
41210.10.2026, 13:12