Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

ԶՊՄԿ հաղորդումների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել

ԶՊՄԿ հաղորդումների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
138
Հինգշաբթի, 06 փետրվարի, 2025 թ., 22:24

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մի խումբ աշխատակիցների կողմից իրականացվող գործադուլի վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 460-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնիրավչության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք, որ ԶՊՄԿ աշխատակիցներն օրեր շարունակ գործադուլ են իրականացնում՝ աշխատավարձերի հարցով։ Թեև ԶՊՄԿ-ն պաշտոնապես դիրքորոշում է հայտնել՝ պատրաստակամություն հայտնելով 20 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը, բողոքի ակցիաները ոչ միայն չեն դադարում, այլև՝ օրեցօր թեժանում են։ Երեկ նույնիսկ ծեծկռտուք է տեղի ունեցել՝ հրազենով, երեք անձ ձերբակալվել է։

Անցած օրերին Ընկերության աշխատողները երեք անգամ փորձել են վերականգնել աշխատանքները, սակայն փոքրաթիվ (մոտ 70) անձանց խմբի հաշվեհարդարի սպառնալիքների, ֆիզիկական միջամտության և տեղաշարժի սահմանափակումների ներքո չեն կարողացել վերագործարկել արտադրությունը։ Ընկերությունը վերոգրյալ փաստերի առթիվ ՀՀ իրավապահ մարմիններին արդեն իսկ ներկայացրել է հանցագործության մասին երեք հաղորդում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: