«Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է անվստահություն հայտնել գլխավոր դատախազին․ «Ժողովուրդ»
![]() 126 Ուրբաթ, 29 օգոստոսի, 2025 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր իրազեկ աղբյուրները հաղորդում են, որ Ազգային ժողովում ընդդիմադիր ամենամեծ ուժը՝ «Հայաստան» խմբակցությունը, հայտարարել է, որ նախաձեռնում է ՀՀ գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ըստ խմբակցության ներկայացուցիչների՝ այս քայլը պայմանավորված է դատախազի՝ սահմանադրական լիազորությունների խախտմամբ և քաղաքական չեզոքության բացակայությամբ։ Ըստ խմբակցության՝ դատախազը վերջին տարիներին մի քանի անգամ Ազգային ժողով է ներկայացել ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով, սակայն այդ գործերից շատերը չեն հասել անգամ դատարան, ինչը, ըստ նրանց, վկայում է քաղաքական պատվերի առկայության, գործերի դատարկության մասին։ «Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է օգտվել այս սահմանադրական իրավունքից՝ նշելով, որ դատախազը չի պահպանել իր պաշտոնի անկախությունը եւ գործել է իշխանությունների ազդեցությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խմբակցությունում արդեն իսկ ընթանում են համապատասխան իրավական գործընթացների նախապատրաստական աշխատանքները։ Այս ամենի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանից, որը փոխանցեց. «Առաջիկայում լինելու է «Հայաստան» խմբակցության նիստ, որի ժամանակ բազմաթիվ հարցեր են քննարկվելու, այդ թվում՝ նաև ձեր կողմից մատնանշված հարցը: Այլ մանրամասներ կարող եմ հաղորդել նիստից հետո», – ասաց Խամոյանը»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
