«Ամրոցը սկզբնաղբյուրներից հայտնի է ԱՆԲԵՐԴ անունով». Հարություն Վանյան

ՀՀ ԿԳՄՍՆ հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը գրել է. «Հարգելի՛ ընկերներ,
քանի որ նախորդ գրառումից հետո տասնյակ ընկերներ և անծանոթներ մտածել էին, որ Անբերդ տարբերակը վրիպակի արդյունք է՝ փոքր պարզաբանում ամրոցի անվան հետ կապված և 5 հետաքրքիր փաստ Ամբերդի մասին:
1. Ամրոցը սկզբնաղբյուրներից հայտնի է ԱՆԲԵՐԴ անունով, հանդիպում է նաև ԱՄԲԵՐԴ ձևը: Ամրոցն անվանվել է նաև Հանբերդ, Համբերդ և այլն: Ե՛վ Ամբերդ, և՛ Անբերդ ձևերը ճիշտ են: Ժամանակի ընթացքում ավելի օգտագործելի է դարձել ԱՄԲԵՐԴ ձևը:
2. Անբերդի մասին առաջին անգամ հիշատակում է Ղ. Ինճիճյանը: Նա բերում է Վարդան պատմիչի՝ Անբերդը Գագիկ Ա-ի կողմից Հովհաննես-Սմբատին կտակելու, ինչպես նաև Կիրակոս Գանձակեցու և այլոց վկայությունները Զաքարե Ամիրսպասալարի կողմից Անբերդը սելջուկներից ազատագրելու մասին:
3. Ինճիճյանից և Շահխաթունյանից օգտվել է Ղևոնդ Ալիշանը: Նա խոսում է նաև Արագածոտն գավառի մասին, որը միջին դարերում անվանվել է նաև Անբերդու երկիր:
4. 1936 թ. հնագիտական պեղումների արշավախմբի ղեկավար Հովսեփ Օրբելին հեղինակել է <> աշխատությունը: Բաղնիքին կից սենյակում նա հայտնաբերում է ծաղրածուի թաղում: Հայտնաբերվել է նաև աքաղաղ՝ ծաղրածուի անբաժան ընկերը:
5. Թորամանյանը գտնում էր, որ ամրոցը չափազանց հին ծագում ունի: Ն. Տոկարսկու կարծիքով Ամբերդ ամրոցը կառուցվել է 7 դ., Շիրակի տեր Կամսարականների կողմից: Սակայն սկզբնաղբյուրների քննությունից պարզվում է, որ ամրոցը հիմնվել է 10 դ. և եղել է Բագրատունյաց Հայաստանի ռազմաստրատեգիական կարևոր հենակետերից մեկը, որը Բագրատունի թագավորները հանձնել են գահին հավատարիմ Պահլավունի իշխաններին: 1026 թ. Վահրամ Պահլավունին ամրոցում կառուցել է Սբ. Աստվածածին եկեղեցին: 11 դ. 50-ական թթ. սելջուկները գրավել են ամրոցը: 1196 թ. Զաքարյան եղբայրները հայ-վրացական միացյալ զորաբանակով ազատել են այն և 13 դ. սկզբին հանձնել իրենց վերակացու Վաչե Վաչուտյանին: 12-13 դդ. ամրոցի հս կողմը լրացուցիչ ամրացվել է կիսակլոր բուրգերով հագեցած հզոր պարսպով: 1236 թ. մոնղոլները գրավել և ավերել են Ամբերդը: 13 դ. վերջին այն վերակառուցվել է Վաչուտյանների կողմից:
Նկարում՝ ամրոցի վերականգնման աշխատանքները այսօր և Սերգեյ Հարությունյանի 1978 թ. գրքի շապիկը: Վերոնշյալ տեղեկությունները վերցված են այս գրքից և հուշարձանի վկայագրից»:

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
184Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
78515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
49013.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52012.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47012.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
59910.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78308.09.2026, 23:12