Նռնակի պայթյուն` Գեղարքունիքի մարզում. 30-ամյա երիտասարդը մահացել է

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն են ստացվել, որ Շատջրեք բնակավայրին հարակից սարատեղում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գեղարքունիքի մարզի բնակիչ Ալեքսան Մ-ն հորեղբոր տղայի, Գեղարքունիքի մարզի բնակիչ Դավիթ Մ-ի հետ խոտի հակերը «Գազ 53» մակնիշի ավտոմեքենան բարձելու ժամանակ, երբ փորձել են խոտի հակը միասին բարձրացնել, լսել են ճայթյուն, որից հետո տեղի է ունեցել նռնակի պայթյուն։ Պայթյունի հետևանքով Գևորգ Մ-ն, Ալեքսան Մ-ն և նրանց հայրը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 63-ամյա Օհան Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ վիրավորներից Ալեքսան Մ-ն վերակենդացաման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է, իսկ մյուս երկու վիրավորները տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը։
Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
161Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
196Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
387Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
605Երեկ, 14:51
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին
713Երեկ, 10:46
Իրանը հարվածել է Քուվեյթում ԱՄՆ երեք բազաներին
462Երեկ, 09:29
Երևանում ծառը, որի մասին բազմիցս ահազանգել են, տապալվել է՝ վնասելով գազախողովակներ, ավտոմեքենաներ
30020.07.2026, 23:48
Ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակներ են այրվում․ ՆԳՆ
29120.07.2026, 23:36