«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադուլը մտել է սրված փուլ»․ Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադուլը մտել է նոր՝ սրված փուլ։ Ղեկավարությունն աշխատանքից հեռացնում է ամենաակտիվ մասնակիցներին, խորացնելով լարվածությունը և փաստացի անտեսելով խնդրի կարգավորման մեխանիզմները։ Կոմբինատը, որը Հայաստանի ամենախոշոր հարկատուն է, պնդում է, որ օրական կրում է մոտ 400 միլիոն դրամի վնաս, ինչը նշանակում է, որ մեկ շաբաթից ավելի տևող գործադուլի արդյունքում արդեն իսկ կորսված գումարը գերազանցում է 3-4 միլիարդ դրամը։ Կորուստներն ավելի ընդգրկուն են, եթե հաշվի առնենք ոչ միայն կոմբինատի, այլև պետության բյուջեի բացթողումները, մատակարարման շղթաների խաթարումը և աշխատակիցների եկամուտների կրճատումը։
Սա նշանակում է, որ գործադուլն արդեն վերածվել է ազգային նշանակության տնտեսական խնդրի, որը պահանջում է ոչ թե լոկալ, այլ համակարգային լուծում։ Մինչդեռ այս օրերի ընթացքում գործադուլավորների հետ երկխոսությունը վարում են ոչ թե կառավարության համապատասխան կառույցները, այլ ոստիկանության ներկայացուցիչները, ինչը ոչ միայն անարդյունավետ է, այլև ցույց է տալիս պետական կառավարման կոպիտ բացթողումը։ Կառավարությունը, լինելով կոմբինատի բաժնետեր (մոտ 22%), որևէ գործուն նախաձեռնություն չի դրսևորում, այլ պարզապես դիտորդի կարգավիճակով հետևում է զարգացումներին։
Այս իրավիճակն ունի մի քանի առանցքային ռիսկեր։ Նախ՝ խաթարվում է Հայաստանի ներդրումային միջավայրը։ Երբ երկրի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկը շարունակում է մնալ պարապուրդի մատնված, դա ուղերձ է միջազգային ներդրողներին, որ Հայաստանի տնտեսությունը ենթակա է անկառավարելի ռիսկեր։ Սա ոչ միայն վարկաբեկում է Հայաստանը որպես ներդրումային ուղղություն, այլև ազդում է պետական հեղինակության վրա։ Ցանկացած լուրջ ներդրող հաշվի կառնի այս դեպքը և կարող է վերանայել Հայաստանում գործելու իր պլանները։
Երկրորդ՝ սա ուղիղ տնտեսական և քաղաքական կորուստ է Հայաստանի համար, որը կարող են օգտագործել արտաքին ուժերը։ Պատահական չէ, որ Ադրբեջանը տարիներ շարունակ ջանք չի խնայում Հայաստանի տնտեսությունը խարխլելու, մեր երկրի ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները խոցելի դարձնելու համար։ ԶՊՄԿ-ի պարապուրդը ոչ միայն կրճատում է Հայաստանի հարկային մուտքերը, այլև ազդում է երկրի արտահանման վրա, ինչը նշանակում է, որ այս գործադուլը կարող է ունենալ նաև արտաքին առևտրային հետևանքներ։
Չի կարելի բացառել, որ կոմբինատի ճգնաժամը կարող է լինել ուղղորդված գործընթաց՝ տնտեսական քայքայման միջոցով Հայաստանի դիրքերը թուլացնելու համար։ Պատմության ընթացքում նման մեխանիզմներ կիրառվել են տարբեր երկրներում։ Վենեսուելայում, Չիլում, Հարավային Աֆրիկայում խոշոր արդյունաբերական գործադուլները հաճախ ուղեկցվել են արտաքին միջամտություններով, որոնք նպատակ ունեին ոչ միայն վնասել տնտեսությանը, այլև ազդել ներքաղաքական կայունության վրա։ Եթե այս գործադուլը երկարաձգվի, այն կվերածվի ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև ազգային անվտանգության սպառնալիքի։
Պետական կառավարման այս տկարությունը պետք է անհապաղ վերացվի։ Չի կարող ռազմավարական ձեռնարկության ճգնաժամը թողնվել ինքնահոսի, չի կարելի օրեր շարունակ «հույս հայտնել», թե խնդիրը կլուծվի ինքն իրեն։ Կառավարությունը պարտավոր է անմիջապես ներգրավվել, ստեղծել արդյունավետ բանակցային հարթակ, վերականգնել կոմբինատի բնականոն աշխատանքը և բացառել տնտեսական քաոսի խորացումը։ Պետությունը խնդիրները լուծելու համար է, ոչ թե դրանց լուծման հույս հայտնելու»։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
38213.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
113013.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
43912.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
43112.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
31612.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
78411.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
121311.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
35211.08.2026, 16:54