Իշխանությունները մերժում են և՛ կոնյակը, և՛ Արարատը, սակայն շարունակում են պետական գնումներ իրականացնել՝ գնելով «Արարատ» կոնյակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 23-ի Կառավարության նիստում վերահաստատեց, որ Հայաստանում չի կարող կոնյակ արտադրվել, քանի որ այն ստեղծվում է միայն Ֆրանսիայի Կոնյակ երկրամասում աճեցված խաղողից:
Փաստորեն, դեպի Եվրոպա ձգտող հայկական իշխանությունների առջև խիստ պահանջներ են դրվում, անգամ սահմանվում են ժամկետներ. գրեթե 20 տարի։
«Կոնյակ» անունը հայկական շուկայից հանելու մասին իշխանությունները դեռևս 2021-ին էին խոսում, ասում, որ Հայաստանն ու Եվրոպական Միությունն առաջիկայում նախատեսում են ֆինանսավորման նոր համաձայնագիր ստորագրել, որով ԵՄ-ն Հայաստանին 3 մլն եվրո գումար կտրամադրեր։
Հայաստանը պետք է դադարեցներ հայկական կոնյակի համար «Կոնյակ» անվան կիրառությունը, այդ գումարով կազմակերպեր և մշակեր հայկական խմիչքի համար նոր բրենդ, գովազդեր ու խթաներ դրա օգտագործումն ու տարածումը, ինչպես նաև կազմակերպեր հայկական նոր բրենդի դիրքի ու մրցակցության պահպանումն արտաքին շուկաներում։
2021 թվականից ակնհայտ որևէ փոփոխություններ չեն եղել, ինչն էլ, հնարավոր է, բարկացրել է եվրոպացիներին։
Հիշեցնենք, որ «Կոնյակ» անվանումից հրաժարվելու պահանջը նախատեսված է 2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջեւ ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրով, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021թ. մարտի 1-ից։
Նույն համաձայնագրով նախատեսվում էր հրաժարվել նաև «Շամպայն» անվանումից։ Այս անուններից հրաժարվելու ու նոր անուններ ընտրելու համար Հայաստանին ժամանակ է տրվել մինչեւ 2043 թվականը։
Ստացվում է, որ իշխանությունները մերժում են և կոնյակը, և Արարատը, սակայն շարունակում են պետական գնումներ իրականացնել՝ գնելով «Արարատ» կոնյակ»։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
246Երեկ, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
720Երեկ, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
30212.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
29312.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
24912.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
58211.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
87811.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
28411.08.2026, 16:54