«Սա ուշադրության արժանի հանգամանք է»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Թրամփին, որով ԱՄՆ նախագահի ուշադրությունն է հրավիրում Բաքվում բանտարկված հայերի խնդրի հանդեպ:
Կիլիկիո կաթողիկոսության հաղորդագրությունը նշում է, որ Թրամփին գրած նամակում Արամ Առաջինը նրան հիշեցնում է նախընտրական արշավի ժամանակ արված հայտարարությունները: Տարածված հաղորդագրության համաձայն՝ Արամ առաջինը ողջունում է «ոսկե դարաշրջան» բացելու և խաղաղության համար աշխատելու Թրամփի խոստումը, ապա ԱՄՆ նախագահին հիշեցնում «ընտրապայքարի ընթացքում նրա կատարած դատապարտումը՝ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու բռնագաղթի, ինչպես նաև արցախահայության վերադարձի իրավունքի շեշտումը»: Արամ Առաջինը Թրամփին գրել է, ըստ հաղորդագրության, որ «հայ ժողովուրդը մեծապես կգնահատի նրան, եթե անձնապես միջամտելով՝ կոչ ուղղի նախագահ Ալիևին՝ շուտափույթ կերպով և առանց պայմանի ազատ արձակելու բանտարկյալներին»։ «Նման քայլը կնպաստի Հայաստանի ու Ադրբեջանի միջև և ամբողջ տարածաշրջանում խաղաղության գործընթացին, Արցախի հայերի Արցախ վերադարձի ուղղությամբ դրական պայմանների ստեղծմանը, ինչպես նաև շոշափելի արտահայտությունը կլինի նախագահ Թրամփի խաղաղության առաքելության», ընդգծում է Արամ Ա-ն Թրամփին հղած նամակում:
Սա ուշադրության արժանի հանգամանք է: Իհարկե բանն այն չէ, որ Թրամփը կբացի նամակը, կկարդա և անմիջապես կդիմի Ալիևին: Այստեղ ցավոք սրտի թե Թրամփի, թե որևէ այլ մասով մենք չունենք որեւէ գործնական լավատեսության հիմք, որ կլինի միջազգային ճնշում Ալիևի վրա, ու այնպիսի ճնշում, որը նրան կմղի Բաքվում պատանդառված Արցախի նախկին ռազմա-քաղաքական ղեկավարությանն ու պահվող հայ գերիներին ազատ արձակելուն:
Այդուհանդերձ, այդ ուղղությամբ հնարավոր բոլոր ռեսուրսների գործարկումը կարեւորագույն հարց է, իսկ Արամ Առաջինը՝ և այս մասին խոսել եմ տարբեր թեմաներով բազմիցս, Հայաստանի պետականության համար համահայկական տիրույթում շատ կարեւոր ռեսուրսներից մեկն է, որ պետք է կարողանալ ներգրավել խնդիրների լուծումներում:
Այս առումով, ի դեպ, ուզում եմ նկատել, որ Արամ Առաջինի՝ Թրամփին հղած նամակի վերաբերյալ հաղորդագրության նախօրեին, Կիլիկիո Կաթողիկոսարանը տարածել էր հաղորդագրություն, որ Արամ Վեհափառը հյուրընկալել էր Լիբանանում Հայաստանի դեսպան, եւ հանդիպմանը քննարկվել են տարբեր թեմաներ:
Ընդ որում, գուցե հատկանշական հանգամանք է և այն, որ Արամ Առաջինը նամակը ԱՄՆ նախագահին հղել, նաեւ նրա նախընտրական շեշտադրումներն է հիշեցրել այն օրերին, երբ ԱՄՆ մայրաքաղաքաում անցկացվել է Կրոնական ազատությունների ալյանսի գագաթնաժողովը, և ինչը ըստ իս առավվել արժանի է ուշադրության՝ Ազգային աղոթքի նախաճաշը: Ծանոթանալով որոծակիորեն այդ միջոցառմանը, կազմակերպմանը, դրա պատմությանը, համոզվեցի, որ դա բավականին էական և ներկայացուցչական միջավայր է քաղաքական կուլիսների տեսանկյունից:
Դե, ավելորդ չէ նաև հիշեցնել Թրամփի հեռախոսազրույցն Արամ Առաջինի հետ, դեռևս նոյեմբերի 5-ի քվեարկությունից առաջ, ընտրարշավի վերջին օրերին: Իհարկե շատերը Հայաստանում դա ընկալեցին իբրև հայկական թեմայի մոտիվ ունեցող զրույց, բայց անշուշտ թեման լայն դավանա-քաղաքական էր, որը Թրամփը ակտիվորեն օգտագործել է իր ընտրարշավի ընթացքում: Այդ ժամանակ և հետո պարբերաբար այդ թեմայի առիթով հիշեցրել եմ, որ Արամ Առաջինը եկեղեցիների համաշխարհային Խորհրդի նախագահ է, իսկ այդ Խորհուրդը աշխարհում կրոնական խոշորագույն միավորումներից է, որի անդամ են մի քանի տասնյակ եկեղեցիներ՝ այդ թվում նաև Հայ Առաքելական եկեղեցին, և որոնք ընդգրկում են ավելի քան 400 միլիոն քրիստոնյաների»։

«Ուշադիր եղեք «Զովք»-ում գնումներ անելիս»․ Արամ Գևորգյան
4010:48
Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ (լուսանկար)
7207:30
«Կարծում էին՝ Հայաստանն այլևս զվարթ փառատոնների երկիր է, կուլ կտան». Նարինե Դիլբարյան
11003:06
«1920-ի սեպտեմբերի 28-ին Թուրքիան հարձակվեց՝ նպատակ ունենալով նվաճել Արևելյան Հայաստանը». Նաիրի Հոխիկյան
11102:06
«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
12200:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ)
140Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
107Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
99Երեկ, 23:18