Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

ՀՀ-ն կարևորում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության մանդատի իրացումը

ՀՀ-ն կարևորում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության մանդատի իրացումը
223
Հինգշաբթի, 18 սեպտեմբերի, 2025 թ., 18:36

Հաագայում այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերնանդո Արիասի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Զրուցակիցները քննարկել են ՔԶԱԿ շրջանակներում փոխգործակցության հարցեր։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորություն է տալիս կազմակերպության գործունեությանը Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը՝ ՔԶԱԿ մանդատի իրականացման և այդ նպատակով միջազգային արդյունավետ փոխգործակցության և առկա փորձի կիրառման միջոցով։

Արարատ Միրզոյանը և Ֆերնանդո Արիասը մտքեր են փոխանակել միջազգային հարաբերությունների դինամիկ զարգացող պայմաններում շարունակական ու նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության կիրառման հետ կապված հարցերի»,- նշված է հաղորդագրության մեջ։