«Մակրոնը պատրաստվում է դատարանում ապացուցել, որ իր կինը տղամարդ չէ»․ #BBC

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը՝ Բրիջիտը, պատրաստվում են լուսանկարներ և գիտական ապացույցներ ներկայացնել ամերիկյան դատարան՝ ապացուցելու համար, որ Ֆրանսիայի առաջին տիկինը կին է։
Այս մասին BBC-ի փոդքասթում հայտարարել է Մակրոնների փաստաբան Թոմ Քլերը, ըստ European Pravda-ի։
Էմանուել և Բրիջիթ Մակրոնները դատական հայց են ներկայացրել ամերիկացի ծայրահեղ աջակողմյան բլոգեր Քենդիս Օուենսի դեմ, որը պնդում է, որ Բրիջիտը իրականում տղամարդ է։
Քլերը նշել է, որ տիկին Մակրոնը այս հայտարարությունները համարում է «անհավանականորեն տհաճ» և որ դրանք «շեղում են» Ֆրանսիայի նախագահին։
«Ես չեմ ուզում ասել, որ դա ինչ-որ կերպ անհանգստացրել է նրան։ Բայց, ինչպես յուրաքանչյուր ոք, ով հավասարակշռում է կարիերան և ընտանեկան կյանքը, երբ քո ընտանիքը հարձակման է ենթարկվում, դա քեզ հյուծում է», - ասել է փաստաբանը։
«Նա (Ֆրանսիայի առաջին տիկինը - խմբ.) վճռականորեն տրամադրված է անել ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է արդարությունը վերականգնելու համար:», - ավելացրել է Քլերը։
Հարցին, թե արդյոք Մակրոնները կտրամադրեն Բրիջիտի լուսանկարներ, որոնցում երևում է նրա հղիությունը և երեխաների դաստիարակությունը, Քլերը պատասխանեց, որ նման լուսանկարներ գոյություն ունեն և կներկայացվեն դատարանում։
Օուենսը, որը պահպանողական ամերիկյան The Daily Wire հրատարակության նախկին մեկնաբանն է, որը միլիոնավոր հետևորդներ ունի սոցիալական ցանցերում, բազմիցս արտահայտել է իր կարծիքը, որ Բրիջիտ Մակրոնը տղամարդ է։

«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
5802:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
8101:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
7400:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
102Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
111Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
101Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
86Երեկ, 22:06
«Պուտինը Երևանին ստիպեց կողմնորոշվել, և Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվեց դեպի Թուրքիա»․ Նարինե Մկրտչյան
97Երեկ, 21:54