ՆԱՏՕ-ն զորավարժություններ է սկսել ՌԴ սահմանների մոտ

ՆԱՏՕ-ն զորավարժություններ է սկսել Էստոնիայում՝ ՌԴ սահմաններին մոտ։ Այն կտևեն երկու շաբաթ, հաղորդում է ERR-ը՝ հղում անելով երկրի պաշտպանական ուժերին։
«Զորավարժությունների հիմնական նպատակը դաշնակից ուժերի արագ տեղակայման և սպառնալիքներին համատեղ արձագանքի վարժեցումն է։ Զորավարժությունները ղեկավարում է էստոնական դիվիզիան», - նշել են լրագրողները։
Զորավարժություններին կմասնակցեն զորքեր՝ Էստոնիայից, Լատվիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից և Կանադայից։ Զորավարժությունների հրամանատար, գնդապետ Յաննո Մարկայի խոսքով, ՆԱՏՕ-ի ուժերը կիրականացնեն դեսանտային գործողություններ և պարաշյուտային թռիչքներ։
Հիմնական գործողությունները տեղի կունենան Էստոնիայի արևմտյան, հյուսիսային, հյուսիսարևելյան և հարավարևելյան մասերում։
Նախկինում հաղորդվել էր, որ ՆԱՏՕ-ի երկրների ներկայացուցիչներ մասնակցել են Բելառուսում անցկացված բելառուս-ռուսական «Զապադ-2025» զորավարժություններին։

«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
5802:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
8101:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
7400:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
102Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
111Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
101Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
86Երեկ, 22:06
«Պուտինը Երևանին ստիպեց կողմնորոշվել, և Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվեց դեպի Թուրքիա»․ Նարինե Մկրտչյան
97Երեկ, 21:54