«ՀՀ-ն հրաժարվո՞ւմ է ատոմակայանից»․ Հակոբ Բադալյան
![]() 733 Հինգշաբթի, 18 սեպտեմբերի, 2025 թ., 14:54 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանը հրաժարվո՞ւմ է ատոմակայանից, թե՞ հերթական բանալ PR-ը: Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է, որ վերջին յոթ տարում կառուցել են երկու ատոմակայան՝ առանց հնչեղ խոսքերի, լուռ աշխատելով: Լսողը կմտածի, որ բաց է թողել Հայաստանի համար պատմական շինարարությունները, փորձելով հասկանալ, թե որտեղ է կառուցված երկու նոր ատոմակայանը: Բայց կպարզի, որ Նիկոլ Փաշինյանը ընդամենը խոսում է արևային կայանների մասին, որոնց համախառն ծավալը՝ ամբողջ Հայաստանում կառուցված կայանների համախառն արտադրրական հզորությունը հավասար է Մեծամորի ատոմակայանի կրկնակիին: Ահաև «թվաբանական խնդրի» պատասխանը: Սա կարող է առաջին հայացքից թողնել ընդամենը քարոզչական հերթական հնարքի տպավորություն, որովհետև, օրինակ իքս ծավալով կամ իքս հատ արևային կայան արտահայտությունը ականջի համար նույնքան ազդեցիկ չէ, որքան՝ «երկու ատոմակայան» արտահայտությունը: Սակայն այստեղ թերևս ուշադրություն է պահանջում ևս մի ասպեկտ, էական, ռազմավարական պետական նշանակություն ունեցող ասպեկտ: Հայաստանի գործող ատոմակայանի հարցում հայտնի են օրինակ ԵՄ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի դիրքորոշումները: Նրանք ուզում են, որ Հայաստանի ատոմակայանը փակվի: Իհարկե գուցե մոտիվները շատ նույնական չեն, թեև տեղավորվում են ընդհանուր աշխարհաքաղաքական համատեքստում: ԱՄՆ-ն էլ, Հայաստանի առաջարկելով մոդուլային ատոմակայաններ, թերևս նպատակ ունի այդպիսով գտնել ավելի մեծ ատոմակայանից ազատվելու ձեւը: Որովհետև, իրենց աշխարհաքաղաքական եւ անվտանգային ներուժով, մոդուլային ատոմակայանները գրեթե զրո են, ընդամենը «միջուկային խոշոր գեներատորի» տրամաբանությամբ: Ընդ որում, ԱՄՆ-ում այս տեխնոլոգիան դեռեւս պիլոտային ռեժիմում է: Բայց, գլխավոր հարցը այն է, որ մոդուլային կայանները չեն կարող իրենց աշխարհաքաղաքական ու անվտանգային կշռով ու նշանակությամբ համեմատվել այնպիսի միջուկային հզորության հետ, ինչպիսին օրինակ Մեծամորն է: Այդպիսով, կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանի համեմատության մեջ «թաքնված» լինել «զարգացման պատրաստվող» միտքը, թե Հայաստանը արևային էներգետիկայում ապահովել է երկու ատոմակայանի հզորություն և հետեւաբար այլևս որեւէ կերպ հրատապ չէ ատոմակայան ունենալը: Այս հարցը առնվազն առաջանում է, հաշվի առնելով Հայաստանի ատոմակայանը փակելու Թուրքիայի եւ Ադրբեջանի վաղեմի մոտեցումները: Եթե նրանք այդքան «զգայուն» ու «հետեւողական» են կնիքի վրա Արարատ լեռան պատկերի հարցում, կարող եք պատկերացնել, թե որքան հետեւողական կլինի Հայաստանը միջուկային էներգիա եւ դրանից բխող համարժեք աշխարհաքաղաքական կշիռ ու անվտանգային կառուցվածք ունենալու հարցում: րեւէ կերպ բացառելի չէ, որ վաղը չի սկսի արեւմտյան ֆինանսավորմամբ փորձագիտական խմբերի արշավ, որոնք կհիմնավորեն, որ ատոմակայանը Հայաստանի համար գլխացավանք է, որ վտանգ է, որ միջուկային թափոնների կառավարման հարց կա, եւ իհարկե կա Ռուսաստանի ազդեցության հարց, ու այդ ամենից Հայաստանը պետք է ազատվի փաթեթով: Եթե կարող են գտնվել մարդիկ, որոնք կհիմնավորեն Արցախի կորուստը, որոնք կհիմնավորեն հայկական պետականության եւ ազգային ինքնության ապամոնտաժումը, մի ատոմակայանի փակումն ու նոր ատոմակայան կառուցելուց հրաժարվելն ի՞նչ է, որ չհիմնավորեն»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Հաշվարկվել է Հոնկոնգում 160 մարդու կյանք խլած հրդեհի տնտեսական վնասը
369Երեկ, 23:18
«Վերջին յոթ տարիների ընթացքում ոչ մի ռազմավարական ոլորտ զարգացում չի արձանագրել»․ Վահագն Սարոյան
32713.12.2025, 11:24
Որքա՞ն հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին 2025թ. 3-րդ եռամսյակում. «Ժողովուրդ»
35213.12.2025, 09:18
Մհեր Գրիգորյանը հաստատել է՝ Ադրբեջանի փոխվարչապետի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը
58312.12.2025, 12:30
«Կարո՞ղ է երկիրն առաջ գնալ, եթե իր տնտեսական աճը սնվում է ոչ թե արտադրությամբ, այլ վարկով»․ Դավիթ Անանյան
59511.12.2025, 01:06
«Ինչպե՞ս է ստացվում, որ աշխատավարձով գնում եք մի քանի հարյուր հազար դոլարի հասնող արժեքով սեփական տներ»․ Րաֆֆի Ասլանյան
74610.12.2025, 16:06
ԵՄ երկրների դեսպանները հաստատել են ռուսական գազի ներմուծման դադարեցման ծրագիրը
157310.12.2025, 16:01
«Փաշինյանը համառորեն տեղավորում է ՀՀ-ն նոր զոհասեղանին՝ պատրաստելով անկլավների զիջում»․ Տիգրան Խզմալյան
66910.12.2025, 03:06
