«Սպասվում է երկկողմ տևական և ծանր դիվանագիտական աշխատանք». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը. «Մի քանի օր առաջ Վաշինգտոնում կայացած Նեթանյահու-Թրամփ հանդիպումը փաստեց իրանական կողմում առկա այն ռազմավարական ընկալումը, որ Իսրայելն առանց ԱՄՆ-ի լրջագույն աջակցության չի կարող դիտարկվել Իրանի ախոյան։
Եթե մի կողմ թողնենք լրատվական և քարոզչական աղմուկը, ապա վաշինգտոնյան հանդիպման մեխն Իրանի մասով այն էր, որ նախագահ Թրամփի վարչակազմը որևէ ցանկություն չունի Իրանի դեմ պատերազմական գործողություններ սանձազերծելու և այս առումով «կանաչ լույս» չի տալու Նեթանյահուին։
Առկա բոլոր խնդիրների վերաբերյալ զարգացումներն, ըստ ամերիկյան կողմի դիրքորոշման, ընթանալու են բացառապես երկկողմ՝ Իրան-ԱՄՆ ձևաչափով։
Թե ինչպիսի ընթացք կունենան դրանք, այլ խնդիր է, սակայն մի բան պարզ է՝ տեսանելի ապագայում սպասվում է ոչ թե պատերազմ, այլ երկկողմ տևական և ծանր դիվանագիտական աշխատանք»:

«Ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին»․ Տաթևիկ Հայրապետյանը՝ դիվանագետներին
6114:12
«ԱՄԷ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար»․ Ուշակով
19312:07
«2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար»․ Մետաքսե Հակոբյան
9510:30
«Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն է»․ Կարեն Հեքիմյան
11210:24
«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը»․ Արտակ Զաքարյան
14003:06
«Աշխարհի միակ մարդը, ով լճում կամ ծովում լողալուց հետո բաղնիքի խալաթ է հագնում»․ Էդգար Ղազարյան
19502:06
«Ինչո՞ւ է հեշտ ունեզրկել, ձերբակալել կամ մեկուսացնել Հայաստանի մեծահարուստներին»․ Արա Պողոսյան
15900:24
«Պղնձի համաշխարհային գների աճը ՀՀ տնտեսության վրա թողնում է ուղղակի ազդեցություն»․ Հրայր Կամենդատյան
137Երեկ, 23:42