«Բաքվում շինծու «դատավարության» ժամանակ ՀՀ-ից ֆինանսական «փոխհատուցման» պահանջ է ընթերցվել». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Ես շարունակ, անհոգնել կրկնում եմ, որ Բաքվում մեր հայրենակիցների դեմ ընթացող շինծու «դատավարությունները» ուղղված են Հայաստանի Հանրապետության դեմ, դա փաստ է, դրա մասին պարզ խոսում է նաև ադրբեջանական կողմը։ Երեկ մեր 15 հայրենակիցների գործով «դատավարության» «մեղադրական եզրակացության» մեջ արդեն ՀՀ-ից ֆինանսական «փոխհատուցման» պահանջ է ընթերցվել՝ միլիարդավոր դոլարների հասնող։ Այս ֆոնին ԵԱՀԿ ՄԽ չեղարկումը, դրանով Արցախյան հարցը «փակումը», ողջ հակամարտության պատմության խեղաթյուրումը, ինչպես նաև միջազգային դատական գործընթացներից հրաժարումը ճակատագրական է դառնալու հենց ՀՀ-ի համար։
Ադրբեջանի շինծու ու կեղծ օրակարգերը չեզոքացնելու ամենաճիշտ ու փաստկան ճանապարհը միջազգային իրավական գործընթացներն են, իսկ դրանցից հրաժարումը բերելու է աղետալի հետևանքների»:

«Շատերի հետ վիճում էի, որ հնարավոր չէ՝ Առուշը համագործակցի ՔՊ-ի հետ․ ցավում եմ»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
013:36
ՍԴ-ն մի քանի ժամում որոշեց՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Սահմանադրությանը
1713:24
«Չի բացառվում, որ երեկվա խոսույթը հայաստանյան կուսակցությունների դեմ նոր գրոհի տրիգեր էր»․ Արմեն Հովասափյան
3013:12
«Արմատախիլ պետք է արվի ՔՊ-ն ամբողջությամբ»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
3313:06
«Հայաստանում միակ բանը, որ իջել է ու չի բարձրանում, ՔՊ-ի վարկանիշն է»․ Գոռ Մադոյան
3412:54
«Չենք կարող թույլ տալ, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արևելքում ենթարկվի Իսրայելին»․ Վենս (տեսանյութ)
8212:43
«Ո՞վ է արձագանքելու Ալիևին», «դուք քաղաքական ելույթ ունեցաք, այստեղ հարց չկար»․ Վահագն Ալեքսանյանը կիսատ թողեց ճեպազրույցը (տեսանյութ)
4812:36
«Պուտինին պետք են ոչ թե առանձին տարածքներ, այլ ամբողջ Ուկրաինան»․ Զելենսկի (տեսանյութ)
12112:25