Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Որոշել են շուստրիությամբ մարդկանց դրդել՝ վարկերի տակ մտնել»․ Արթուր Դանիելյան

«Որոշել են շուստրիությամբ մարդկանց դրդել՝ վարկերի տակ մտնել»․ Արթուր Դանիելյան
31
Այսօր, 10:12

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչո՞ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը...
Երեկ ապականվեց հայկական պետականության վերջին, քիչ թե շատ գործող հաստատությունը՝ Կենտրոնական բանկը։ Առերեսվելով կատաստրոֆիկ ցուցանիշներին՝ նա որոշեց իրավիճակից դուրս գալ տիպիկ նիկոլական շուստրիությամբ։
ԿԲ-ի բուն նիստը պաշտոնապես վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման մասին էր։ Սա, իհարկե, կարևորագույն ցուցանիշ է, որը, սակայն, իրավիճակի աղետալի լինելու մասին կհուշի միայն շատ նեղ մասնագիտական շրջանակներին։ Լայն շերտերին ԿԲ-ի առանցքային տոկոսադրույքի բարձրացումը 0,25%-ով ոչինչ չի ասում։ Բայց էս առիթը ԿԲ նախագահը որոշեց օգտագործել տեղեկատվական գրոհ կազմակերպելու համար։ Գրոհի նպատակը մարդկանց խրախուսելն էր ավելի շատ վարկ վերցնել։ Գրոհի հիմնական «խարիսխը» իբր թե անզգուշորեն արտաբերված «ապոկալիպտիկ» բառն էր (սա կոչվում ա «յակռ գցել»)՝ գազի գնի հնարավոր թանկացման համատեքստում։ էդ բառն օգտագործվել է զուտ, որպեսզի ԿԲ նախագահի ելույթը հանրային հնչեղություն ստանա։ Բուն ասելիքն այն էր, որ վարկերի տոկոսադրույքները թանկանալու են, իսկ ասելիքի նպատակն այն էր, որ նրանք, ովքեր կամուկացի մեջ են վարկ վերցնել-չվերցնելու հարցում, արխային գնան վերցնեն՝ վախենալով տոկոսադրույքների ապագա աճից։
Հետաքրքրասեր ընթերցողը կարող է հարցնել, թե ինչու է ԿԲ նախագահին պետք, որ մարդիկ գնան վարկեր վերցնեն։ Բացատրեմ՝ քանի որ Հայաստանի տնտեսությունը վերջին 8 տարիներին հիմնված է փուչիկի վրա, դրա հարատևությունը ուղղակիորեն կախված է փուչիկի անդադար աճից։ Մասնագետների համար այս փուչիկն առավել ցցուն կերևա փողի ծավալի M3 ցուցանիշի աճի գրաֆիկից։ Ոչ մասնագետները կարող են տեսնել միայն դրա հետևանքները՝ ի դեմս թանկացող անշարժ գույքի ու ահագնացող ինֆլյացիայի։
Ստեղծված իրավիճակում վարչակազմին պետք է, որ մարդիկ վարկեր վերցնեն ու մի կերպ ճռալով դրանք փակեն։ Խնդիրն նրանում է, որ մահացած տնտեսությունում մարդիկ հակված չեն վարկ վերցնել, որովհետև կամ արդեն վերցրել ու ոտից գլուխ խրված են պարտքերի մեջ, կամ էլ չեն ուզում վերցնել, որտև էդ գումարը ներդնելու տեղ չկա։
Ինձ կհակաճառեք, կասեք՝ ո՞նց կարա տնտեսությունը մահացած լինի, եթե ՀՆԱ-ի 7%-ոց աճ են ցույց տալիս։ Ես էլ ձեզ կհակադարձեմ հարցով՝ ո՞նց կարա 7% աճ ունեցող տնտեսությունը չկարողանա հարկ հավաքել ու ստիպված բյուջեի ծախսերը կտրուկ կրճատի։
Էսօրվա դրությամբ վարչակազմը պիտի հավաքեր մոտ 2,4 տրիլիոն դրամի հարկ, բայց, նույնիսկ հարկային կանխավճարներ կորզելով, կարողացել է հավաքել ընդամենը 2,17 տրիլիոն (այսինքն՝ մոտ $600 մլն ավելի քիչ)։ Սրա հետևանքով 25 ու 27 տոկոսով կրճատվել են համապատասպանաբար պաշտպանությանն ու կրթությանը տրամադրվելիք գումարները, ինչը տրամաբանական է, քանի որ անպաշտպան սահմանները օկուպացիոն վարչակազմի անվտանգության երաշխիքն են, իսկ դեբիլների ինկուբատորների վերածված դպրոցները մատակարարում են ռեժիմին անհրաժեշտ ընտրազանգվածը։
Այլ երկրներում ԿԲ-ները նման իրավիճակում առանցքային տոկոսադրույքն իջեցնում են, ոչ թե բարձրացնում, որպեսզի վարկերի տոկոսներն իջնեն ու մարդիկ ավելի հակված լինեն վարկ վերցնել։ Իսկ մեզ մոտ դա չի կարելի անել, քանի որ դա կհանգեցնի էլ ավելի մեծ ինֆլյացիոն աճի։ Տնտեսական լեզվով սա կոչվում է ստագֆլյացիա, որը տնտեսական դեպրեսիայի ու կոլապսի նախորդ փուլն է։
Հիմա եթե մեր ԿԲ-ն տոկոսը իջեցնի, էլ ավելի մեծ պրոբլեմ կունենա, եթե բարձրացնի, նույնպես պրոբլեմ կունենա։ Հետևաբար որոշել են շուստրիությամբ մարդկանց դրդել վարկերի տակ մտնել՝ ասելով, որ արագ վարկ վերցնեն, քանի չի թանկացել, ու քաջ իմանալով, որ դա նույնիսկ եթե աշխատի էլ, ապա ընդամենը մի երկու ամսով կփրկի իրավիճակը։
Նույն «յակրը» սրանք գցել էին, օրինակ, երբ Անդրանիկ Թևանյանին ձերբակալելիս հայտարարեցին, որ նա $640 հազար դոլար է ստացել օտար պետությունից պետական գաղտնիք տրամադրելու դիմաց։ Հետագայում պարզվեց, որ դա ամբողջովին սուտ է։ Ոչ գումար է եղել, ոչ օտար պետություն, ոչ էլ պետական գաղտնիք:
Նմանատիպ «յակռ գցեցին» բոլորովին վերջերս, երբ Գագիկ Խաչատրյանին վերագրեցին միլիարդավոր դոլարների ապօրինի գույք։ Հետագայում պարզվեց, որ խոսքը դրամի մասին է, ոչ թե դոլարի։ Բայց դե մի քանի միլիարդ դրամի համար մարդուն պադգարակով տանելը չէր տեղավորվում տեղեկատվական դաշտում, դրա համար դրամի փոխարեն դոլար գրեցին։
«Յակր գցեցին», երբ Քոչարյանին վերագրվող ապօրինի գումարների մեջ ներառեցին ոչ թե կապիտալը կամ ակտիվները, այլ բիզնեսների շրջանառությունը, որ թիվը մեծ երևա։ Թքած, թե աշխարհում ոչ մի դատարան դա չի կարող հիմք ընդունել...
Ամեն դեպքում արժի արձանագրել, որ Բագրատ Ասատրյանի ու Տիգրան Սարգսյանի ստեղծած ինստիտուտը դիմացավ գրեթե 8 տարի ու վերջում փլուզվեց սրանց «հմուտ», կործանարար ձեռքերում։ Ոչ մի ուրիշ պետական հաստատություն էսքան չձգեց...»։

Աղբյուրը`   Արթուր Դանիելյան