«Վարչապետը 7 համարի ավտոբուսը չի նստել»․ Արմեն Գալջյան

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հիմա էլ փորձում են դավադրություն գտնել վարչապետի ավտոբուս նստելու մեջ։ Տարածում են, թե իբր տեսանյութը իրական չէ՝ պնդելով, որ Կրկեսի խաչմերուկի մոտից 7 համարի ավտոբուսով չէր կարող հասնել կառավարական ամառանոց։ Առաջին հայացքից դա ճիշտ պնդում է. 7 համարի ավտոբուսը իրոք չի գնում դեպի կառավարական ամառանոց։ Բայց հարցն այն է, որ վարչապետը 7 համարի ավտոբուսը չի էլ նստել. տեսանյութում նման կադր չկա և չի էլ կարող լինել։ Պարզապես կադրի մեջ մի պահ երևում է, թե ինչպես է 7 համարի ավտոբուսը ուղղակի անցնում, ու միայն դա ոմանց համար բավարար է պնդելու, թե վարչապետը հենց այդ ավտոբուսն է նստում, ավելին 7 համարի կադրից հետո երևում են նոր կադրեր, թե ինչպես է վարչապետը դեռ կանգնած կանգառում և զրուցում մարդկանց հետ, բայց սա ընդամենը նվազագույն փաստն է, որը այս պահին ընդգծում եմ:
Իրականում վարչապետը նստում է 11 համարի ավտոբուսը, որը Կրկեսի խաչմերուկի մոտից գնում է կառավարական ամառանոցի մոտ։ Տեսանյութում էլ հստակ երևում է, թե ինչպես է վարչապետը իջնում 11 համարի ավտոբուսից։
Տոմս գնելու մասին դավադրություններին անգամ չարժի անդրադառնալ։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, ով տարածել էր նման տեղեկատվություն, իմ ուղղումից հետո հեռացրեց այն։ Հուսով եմ՝ մյուսներն էլ կունենան բավարար ազնվություն ընդունելու իրենց սխալը։
Լուսանկարում երևում է 11 համարի երթուղին։


«Նախագծում արվելու է փոփոխություն և Աղի լճի էկոհամակարգը չի խախտվելու»․ Էդուարդ Հայրումյան
314:12
«Տեսնենք՝ ինչ կա օդանավի մեջ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3913:54
«Վճարում կատարած քաղաքացիներին տուգանում են»․ Ռուզաննա Ստեփանյան (տեսանյութ)
4613:36
«Դպրոցի պատերին պետք է դնել նոր ցուցանակ. «Սովորելը թարգեք, գնացեք երգելու»»․ Բաբկեն Պիպոյան
6112:48
«Երևանի քաղաքապետարանը կարևորում է «Աղի լճի» տարածքի պահպանությունը, բարեկարգումը»․ Ջուլիետա Ազարյան
6911:48
«Արտակ Ավետիսյանն արդարացվեց»․ Ռուբեն Մելիքյան
6911:42
«Կարդացի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գիրքը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7611:18
«Տաք օրերը դեռ չեն նահանջի»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6610:54