Հայտնի են Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնության չեմպիոններն ու մրցանակակիրները

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունում հայտնի են բոլոր չեմպիոններն ու մրցանակակիրները:
96 կգ քաշային կարգում ոսկե մեդալի է արժանացել Դավիթ Հովհաննիսյանը (երկամարտ՝ 366 կգ), արծաթին՝ Գևորգ Ղահրամանյանը (երկամարտ՝305 կգ), բրոնզե մեդալը նվաճել է Նարեկ Պետրոսյանը (երկամարտ՝ 291 կգ):
102 կգ քաշում Հայաստանի չեմպիոնն Արա Աղանյանն է (երկամարտ՝ 340 կգ), փոխչեմպիոնը՝ Ալեքսանդր Լազարյանը (երկամարտ՝ 325 կգ), իսկ երրորդ մրցանակին արժանացել է Անդրանիկ Այվազյանը (երկամարտ՝ 290 կգ):
109 կգ քաշային կարգում երկամարտի 368 կգ արդյունքով Պետրոս Պետրոսյանն առաջին տեղում է, երկրորդը երկամարտի 287 կգ արդյունքով Տիգրան Հովսեփյանն է, իսկ եռյակի վերջում 232 կգ արդյունքով Արտյոմ Մանուկյանն է:
Գերծանր քաշային կարգում Հայաստանում լավագույնը Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն է (երկամարտ՝ 400 կգ): Երկրորդ հորիզոնականում Աշոտ Մովսիսյանն է (երկամարտ՝345 կգ) և երրորդը՝ Վազգեն Գրիգորյանն է (երկամարտ՝ 335 կգ):

Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
6020:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
103927.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
37627.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
106927.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
119726.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
43625.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
52224.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
54424.10.2026, 14:12