«Այս գործընթացը բացարձակ եվրոինտեգրման մասին չէ․ պահանջում ենք հանրաքվե»․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ո՞ր պահից 50 հազար խաբված քաղաքացու ցանկությունը դարձավ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը։
Այսօր Ազգային Ժողովում քննարկվում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին հարցը:
Օրենքի նախագծում նշված է՝
«Հայաստանի Հանրապետությունը՝ արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր․․․»։
Ո՞ր պահից 50 հազար խաբված քաղաքացու ցանկությունը դարձավ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը։
Նորից եմ կրկնում՝ այս գործընթացը 50 հազար քաղաքացու վրա ոչ թե ԵՄ-ին միանալու պատասխանատվությունը բարդելու մասին է, այլ ծանր հետևանքներով հղի արկածախնդրության
պատասխանատվությունը բարդելու, քանի որ և՛ ԵՄ-ում, և՛ մեր կառավարությունում բոլորը գիտեն, որ այս գործընթացը բացարձակ եվրոինտեգրման մասին չէ։
Եթե մեր իշխանությունները այդքան ականջալուր են մեր քաղաքացիների պահանջներին, ապա թող հնարավորինս շուտ այդ հարցը դնեն հանրաքվեի։
Համաժողովրդական հանրաքվեն կորոշի՝ ընտրել նոր պատերազմի տանող ճանապարհը, թե մերժել այն, ընտրելով խաղաղությունը։
Պահանջում ենք հանրաքվե»:

«Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին, եթե ստանա հուսալի երաշխիքներ». Զելենսկի
8522:07
«Նավթը արագորեն կէժանանա, հենց որ Իրանի հետ ռազմական հակամարտությունն ավարտվի». Թրամփ
10221:07
«Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’s
10720:37
«Վաղը ՔՊ-ն է կանգնելու նույն կոտրված հայելու առաջ»․ Սոնա Աղեկյան
9017:36
«224 զոհվածների տարելիցը պետական օրակարգում գրեթե չերևաց»․ Դավիթ Անանյան
8517:24
«Մակրոնը սահմանել է իր անհատական հակառեկորդը»․ Արտակ Զաքարյան
8217:12
«Խաղաղություն չի լինում, եթե կոնֆլիկտի պատճառները չեն քննարկվում և չեն հաղթահարվում»․ Իրինա Յոլյան
8216:54
«Ադրբեջանն իր հետագա քաղաքական պահանջների համար հիմք է ստեղծում». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
6916:48