«Սնուփ Դոգի համերգի կազմակերպման հարցով հարուցված վարույթը կարճվել է, հոնորարը` վերադարձվել». ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի փետրվարի 4-ի թիվ 55-Ա որոշմամբ կարճել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նկատմամբ Սնուփ Դոգի համերգի կազմակերպման նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը պետական օժանդակության տրամադրման առնչությամբ հարուցված վարույթը։
Այս մասին հայտնել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը, տեղեկացնելով, որ վարույթի շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրամադրված օժանդակության մասնաբաժինը սպորտային և այլ միջոցառումների կազմակերպման շուկայում գործող կազմակերպիչ-ընկերությունների հասույթի ընդհանուր ծավալում կազմել է ընդամենը 7,06 տոկոս։
Ընդ որում, միջոցառումների կազմակերպման շուկան բավականին լայն է, և Հանձնաժողովի ուսումնասիրությունը վերաբերել է շուկայի որոշակի հատվածին։ Մինչդեռ ամբողջ շուկայի գնահատման պարագայում «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրված օժանդակության մասնաբաժինն ավելի կնվազեր, հետևապես անգամ համերգը տեղի ունենալու և տրամադրված պետական օժանդակության օգտագործման պարագայում շուկայում մրցակցության սահմանափակման հնարավորություն չէր առաջանա։

«Տաք օրերը դեռ չեն նահանջի»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
2910:54
«Լավ ա անում Նիկոլը, չուզողի աչքն էլ հանում ա. դուք եք մանդատ տվել». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
4210:48
«Գրեթե բոլորը ձեր ընտրողներն են ու հիասթափված են»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
3610:42
«Շարունակում եմ հետևել բուսաբանական այգում ապօրինի հատված կաղնիների պատմությանը»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար, տեսանյութ)
3810:36
«2013-ին ամբողջ համացանցը քննադատեց համերգի ծախսը, իսկ այսօր նույնիսկ չգիտեն՝ ինչքան ծախսվեց»․ Վահան Բաբայան
5109:42
Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
6507:30
«Դու կես ժամ չես ծախսում քո սիրած մասնագիտությունը սովորելու վրա, բայց օրական 3 ժամ ծախսում ես ռիլերի վրա». Գոռ Վարդանյան
10303:06
«Մեր գործն է բոլորին ազատագրելն ու անկախացնելը». Հովհաննես Իշխանյան
115Երեկ, 23:48