«Հորդորում եմ 2023-ին Արցախի ՊԲ հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձին արձագանքել». Տիգրան Աբրահամյան

Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով վերջերս 2023-ի սեպտեմբերի 19-ին Արցախի իրադարձությունների ժամանակ ՊԲ-ի պահվածքի, մարտերի շուրջ քննարկումներին, զարմանք արտահայտեց, որ դրան չեն արձագանքում մարդիկ, ովքեր այդ ժամանակ մարտեր են վարել: «Հատկապես ինձ համար շատ տարօրինակ է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանի պահվածքը: Նա ներկայումս Գլխավոր շտաբի պետի խորհրդականի պաշտոնն է զբաղեցնում: Իր լռությունը ինձ համար մտահոգիչ է: Եթե Պաշտպանության բանակը մարտական խնդիրներ լուծած չլիներ, ապա այս տեսանկյունից տարօրինակ է, որ ՊԲ հրամանատարական կազմի մեծ թվով ներկայացուցիչներ ծառայությունը շարունակում են Պաշտպանության նախարարությունում կամ ԶՈՒ ԳՇ-ում։ Եթե այդ մարդիկ կռիվ չեն վարել, մարտական խնդիր չեն լուծել, եթե այդ մարդիկ քրեորեն պատժելի որևէ գործողություն են արել, ապա ինչպե՞ս են այսօր բարձր պաշտոններ զբաղեցնում ԶՈՒ ղեկավար կազմում»,-ընդգծեց պատգամավորը և հորդորեց. «Ես հորդորում եմ առաջին հերթին 2023թ-ի սեպտեմբերի 19-ին պաշտպանության բանակի հրամանատարի կարգավիճակում գտնվող անձին՝ հրապարակային հիմնավորումներ տալու, արձագանքելու և իրավիճակը ներկայացնելու: Ես որևէ ձև որևէ մեկին հանգիստ չեմ թողնի և թույլ չեմ տա, որպեսզի ՊԲ մարտական ուղին, անցած ճանապարհը, մեր նահատակների սխրանքները որևէ մեկը գցի ջուրը: Այլ բան է, երբ դա անում է քաղաքական իշխանությունը, մեկ այլ բան է, որ այս ամենին օժանդակում են նաև այն մարդիկ, ովքեր ՊԲ-ում բարձր օղակներում պաշտոններ են զբաղեցրել»:

«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
3100:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
5600:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
61Երեկ, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
82Երեկ, 23:12
«Մենք կորցնում ենք նաև արդարության ու ճշմարտության ձայնը, որ պիտի հնչեր միջազգային հարթակներում»․ Լիաննա Գասպարյան
62Երեկ, 22:54
Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Անքորիջի պայմանավորվածություններին
119Երեկ, 22:19
«Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար»․ Տիգրան Աբրահամյան
70Երեկ, 21:54
«ՄԱԿ-ի քարտուղարությանը ներկայացված դիմումը Ադրբեջանում նվնվոցներ է առաջացրել»․ Նաիրի Հոխիկյան
89Երեկ, 21:30