«Ինչո՞ւ են անիմաստ հանդիպում․ սահմանազատման համար պետք է GPS ու ցցերով բարձած Զիլ»․ Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լրիվ լուրջ եմ ասում, առանց իռոնիայի կամ ծաղրանքի։
Ինչո՞ւ են էս երկու պաշտոնյաներն անիմաստ հանդիպում ու ինչ-որ բաներ քննարկում։
Կամ, ինչո՞ւ են ստեղծված ինչ֊որ հանձնաժողովներ, եթե մինչ օրս և հետայսու թե՛ ադրբեջանական զորքերի տեղակայման գիծը, թե՛ «սահմանագծում» տեղի է ունեցել բացառապես GPS ամերիկյան նավիգացիոն համակարգի միջոցով՝ առանց դրանից մի մմ շեղման։ Որտեղ էդ նավիգատորը ցույց է տվել, ադրբեջանցին եկել ու կանգնել է։
Հետևաբար, Նիկոլի օրոք «սահմանագծման» համար պետք է ընդամենը մեկ հատ ինտերնետին միացված հեռախոս՝ յանդեքս նավիգատորով, մի հատ էլ կոլխոզի «Զիլ 51»՝ վրան բարձած AM, AZ գրությամբ ցցերով, որ էդ հեռախոսով մարդու հետևից գնա, ցցերը խփի։
Հ.գ. Հա, մեկ էլ անհրաժեշտ կլինի Արփի Դավոյանի, Լուլուի ու նմանների ներկայությունը՝ ամեն ցցով անսահման հպարտանալու համար
Էսքան բան»։

«Ավարտո՞ւմ ենք այսքան շուտ. սա խցից ավելի լավ է»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
2111:06
«Նայեցի Փաշինյանի ելույթը․ ռևերանսներ՝ Թուրքիային ու Ադրբեջանին»․ Էդուարդ Շարմազանով
3310:42
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3210:18
Գուտերեշն ու Լավրովը քննարկել են ուկրաինական հակամարտությունը
11410:00
«Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը դրոշները բացակայում են»․ Էդգար Ղազարյան
5909:42
«Որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել»․ Տիգրան Աբրահամյան
5709:36
«Իրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից»․ Փեզեշքիան
11209:12
Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»
6808:48