«Ախուրյանցի Անոն քաղաքական դասի, այլ ոչ թե հանրային որակի մտածողության ցուցիչ է»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ախուրյանցի Անոն, որքան էլ թվա կամ հնչի տարօրինակ, Հայաստանի քաղաքական դասի, այլ ոչ թե հանրային որակի մտածողության ցուցիչ է: Եվ դա վառ կերպով դրսևորվեց հենց այս օրերին, երբ ամբողջ համացանցը ողողված էր «Անոյով»: Եվ հատկանշական էր, որ ողողողների թվում էին նաև հանրությանն առաջադիմության և քաղաքական մտածողության «դասախոսություններ» մատուցող շրջանակներ:
Նրանց թվում էր, թե Նիկոլ Փաշինյանից Անոյի հրաժարման տիրաժավորումը՝ հեգնանքով, սարկազմով, թե լրջորեն, լինելու է քաղաքականապես օգտակար՝ իրենց, և վնասակար՝ Փաշինյանի համար:
Ու բանը բոլորովին այն չէ, որ Անոն «փոշմանեց»: Եթե նույնիսկ չփոշմաներ, կամ գուցե՝ «չփոշմանեցնեին», միևնույն է, Անոյի տիրաժավորումը ըստ էության արտացոլում է Հայաստանում քաղաքական պլանավորման այն «բարձրագոչ միջակությունը», որ գոյություն է ունեցել ըստ էության անկախության ամբողջ ընթացքում և շարունակվում է առ այսօր: Եվ թերևս, կշարունակվի վաղը:
Եվ ինչպես կասեր գրողը՝ ամեն ժամանակ իր «Ախուրյանցի Անոն» ունի»:

«Կիևում ԱԹՍ-ի պայթյունից փլուզվել է Ռոման Բալայանի բնակարանի պատշգամբը»․ Տիգրան Հակոբյան
5614:48
«Մեզ համար էլ է այս ամենը շոկային, որովհետև երեխաները միշտ կազմակերպված են եղել»․ Անի Սաֆարյան (տեսանյութ)
5914:24
«Գտեք իմ երեխեքին, ուրիշ բան չեմ ուզում»․ Փամբակ գետն ընկած երեխաների մայր (տեսանյութ)
19112:54
Քննիչները կապարակնքել են «Արարատ» թենիսի ակումբի դռները
5612:42
«Կարևոր չէ, թե ով և ում է ընտրում, կարևորը, թե ո՞վ է արդյունքները հաշվում»․ Արա Պողոսյան
5012:12
«Ասում են՝ գետի վրայի խողովակով անցնելիս փոքր քույրն ընկել է, մեծը փորձել է օգնել»․ քաղաքացի (տեսանյութ)
5711:54
«Հայրենիքի հանդեպ սերը նրա համար ավելի բարձր էր, քան սեփական կյանքը»․ Նաիրա Մարգարյան
6411:48
«Ձրի թատրոն՝ միամիտների համար»․ Ոսկան Սարգսյան
6611:24