Կիրակի, 16 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Երեքուկես տարի «չեն գտնում» Աղստևի հունն ավերելու, դենդրոպարկի բուսականությունը չորացնելու մեղավորին»․ Ոսկան Սարգսյան

«Երեքուկես տարի «չեն գտնում» Աղստևի հունն ավերելու, դենդրոպարկի բուսականությունը չորացնելու մեղավորին»․ Ոսկան Սարգսյան
125
Երեկ, 13:48

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրավապահները երեքուկես տարի «չեն գտնում» Աղստևի հունն ավերելու, դենդրոպարկի բուսականությունը չորացնելու մեղավորին, Իջևանի գինու, կոնյակի գործարանը նոր տարածքներ է վերցնում։
2020 թվականից Իջևանի գինու, կոնյակի գործարանի կողմից ապօրինի կերպով Աղստև գետի հունը փոխելու, գետի հունում երկար, մեծ բետոնե պատ կառուցելու հետևանքով դենդրոպարկը մնացել է առանց ոռոգման ջրի, ծառայգում չորացել են շուրջ 25 000 տնկի, 1500-ից ավելի հազվագյուտ ծառեր ու թփեր, որոնիցից մոտ 250 տեսակը դենդրոպարկում արդեն վերացել է։ Հայտնի չէ, թե դրանից հետո ինչ տրամաբանությամբ բուսաբանական այգու կարգավիճակ ունեցող Իջևանի դենդրոպարկից 5,7 հեկտար տրվել է բնությանը միլիոնավոր դոլարների վնաս տված Իջևանի գինու, կոնյակի գործարանին 2023թ․ փետրվարի 2-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն (այժմ՝ նախկին) Լևոն Գաբրիելյանի և Իջևանի գինու, կոնյակի գործարանի միջև կնքվել է վարձակալության պայմանագիր, 5,7 հա տարածքը, որը դենդրոպարկի մաս է, հատկացվել է գինու, կոնյակի գործարանին՝ հանգստի գոտու վերածելու նպատակով։ «Արգելապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ է գտնվում Իջևանի դենդրոպարկը։ Այդ ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Լևոն Տեր- Ներսիսյանին հարցրել եմ՝ 2023թ․ փետրվարի 6-ին «Արգելեցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի և Իջևանի գինու,կոնյակի գործարանի միջև կնքվել է վարձակալության պայմանագիր, 5,7 հեկտար տարածքը, որը դենդրոպարկի մաս է, հատկացվել է Իջևանի գինու, կոնյակի գործարանին՝ հանգստի գոտի վերածելու նպատակով։ Իջևանի գինու, կոնյակի գործարանն այդտեղ հանգստի ի՞նչ գոտի է ստեղծել, գործարանն ունի՞ բուսաբան-մասնագետներ, որպեսզի նրանք այդ 5,7 հեկտար այգու հազվագյուտ, արժեքավոր ծառերի պահպանություն և խնամք իրականացնեն։ Լևոն Տեր-Ներսիսյանի պատասխանում նշված է․ «Պայմանագրի 2-րդ կետի պայմաններով հողամասը տրամադրվել հանգստի գոտի կազմակերպելու նպատակով։ Ինչ վերաբերում է Վարձակալի բուսաբան-մասնագետներ ունենալուն՝ հազվագյուտ, արժեքավոր ծառերի խնամք ու պահպանություն իրականացնելու համար, ապա Պայմանագրի 2-րդ կետի մյուս պայմանաներով Վարձակալը պարտավոր է չիրականացնել կառուցապատման աշխատանքներ, չվնասել տարածքում աճող ծառաթփերն ու ՀՀ Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներն ու կենդանիները, ժամանակին կանխել բուսական և կենդանական աշխարհի վնասատուների ու հիվանդությունների տարածումը»։ Իջևանի գինու, կոնյակի գործարանը գինի ու կոնյակ է արտադրում, ի՞նչ գործ ունի դենդրոպարկից վարձակալությամբ վերցված տարածքում հանգստի գոտի կազմակերպելու հետ։ Առավել անտրամաբանական է, որ գինու գործարանը կարող է «ժամանակին կանխել բուսական և կենդանական աշխարհի վնասատուների ու հիվանդությունների տարածումը»։ Իջևանի գինու, կոնյակի գործարանն առանց շինթույլտվության հենապատ կառուցելու համար 2021թ․ մարտի 29-ին տուգանվել է 200 հազար դրամի չափով։ Սակայն գործարանը դրանից հետո շարունակել է ապօրինի կառուցապատումը, և 2021թ․ հուլիսի 14-ին երկրորդ անգամ է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով։ 2021թ․ հոկտեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 290 հոդվածի 1-ին մասով քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն որևէ մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ։ , քրեական գործով նշանակվել են փորձաքննություններ, քրեական գործը քննչական կոմիտեից փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
Լուսանկարում Նիկոլ Փաշինյանի կողքին քայլող բարձրահասակը Իջևանի գինու, կոնյակի գործարանի սեփականատեր Էմին Եզիազարյանն է։ Իջևանից հայտնում են, որ այդ գործարանի հետ սերտ առնչություններ, բիզնես հետաքրքրություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ երկար տարիներ ընկերություն անող Հայաստանի հայտնի օլիգարխներից մեկը։ Իջևանից հայտնում են նաև, որ Իջևանի գինու, կոնյակի գործարանը մոտ երկու տարի առաջ գնել է գինու գործարանից ոչ հեռու գտնվող <<Մարմար>> ռեստորանը, վերջերս էլ գնել է այդ ռեստորանի հարակից տարածքում գտնվող հյուրանոցը և այնտեղ վերակառուցման աշխատանքներ է կատարում։ Էմին Եղիազարյանը փոխանակ պատասխան տա բնությանը պատճառված միլիոնավոր դոլարների վնասի համար, արժանանում է տարբեր պարգևների։ 2021թ-ին ֆիզկուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախկին շրջանավարտն արժանացել է է այդ բուհի «Հայկ Փարսադանյանի անվան» հուշամեդալի, չգիտես ինչ սխրանքների համար էլ պարգևատրվել է ՀԱԲ-ի մեդալով»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան