«Փաշինյանի ունիկալ ստերի մի քանի օրինակ»․ Սևակ Հակոբյան
![]() 122 Երեկ, 15:06 Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի թելեգրամյան գրառումը․ «Փաշինյանի ունիկալ ստերի մի քանի օրինակ․ Կառավարության նիստում ասում է․ «Մարդը նամակ ա գրում, ասում ա․ «Դե կառավարություն, 8 մլն դրամ պարտք ունեմ, 6 հոգու ավտոյի տակ եմ գցել, տուն էլ չունեմ․ հլը տեսեք իմ տան հարցը ոնց եք լուծում»։ Հարցում ենք ուղարկում կառավարություն ու պարզվում է՝ Փաշինյանին այդպիսի նամակ ոչ մեկ չի գրել։ Լիքը մարդիկ ասում են՝ նամակ ենք գրել Նիկոլին, պատասխան չկա։ Նիկոլը ռեալ նամակներին բանի տեղ չի դնում, կարդում է հորինած նամակներ։ Ասում է՝ մարդ կա 1 մլն դրամ ամեն ամիս վարկ է մուծում, բայց նպաստ է ստանում։ Կա՞ էդպիսի մարդ։ Կասկածում եմ։ Հորինել է։ Ասում է՝ քաղաքացին լսում է, որ աղքատությունը ուզում ենք հաղթահարել, ասում է՝ ինչ լավ ա, դե դիվանս բերեք, երկու դիվանը քանդեմ, միացնեմ իրար մի հատ դիվան սարքեմ ու հարմար տեղավորվեմ մեջը։ Ո՞ւմ մասին է խոսքը․ ոչ մեկի։ Ասում է՝ գործարարներին հարցրել եմ՝ չամադաններով փող ուղարկե՞լ եք Բաղրամյան 26, ասել են հա, ասել եմ սրանից հետո չեք ուղարկի։ Լրագրողը հարցնում է ո՞ր գործարարների մասին է խոսքը, անունները տուր։ Պատասխանում է՝ էդպիսի բան չի եղել, պատկերավոր նկարագրություն էր։ Այ էսպես տարիներ շարունակ երևակայությանը զոռ տալով խաբել է ու կերպարներ ստեղծել, որոնք մինչև հիմա չեն ջնջվում։ Բոլոր էն մարդիկ, էն կերպարները, ժողովուրդ ջան, որից դուք էս 30 տարի հոգնել եք, զզվացել եք, դրանց մեծ մասը այ էսպես պատկերավոր նկարագրությունների արդյունք են։ Որովհետև առանց դրա հնարավոր չէր լինի բաժանել ժողովրդին, իշխանություն վերցնել ու կառավարել։ Ասում է՝ ովքե՞ր են հերոսները, էն, որ կռվից հետո ավտոմատն ուսին մտնում էին գործարան ու ասում այլևս ձերը չէ՞։ Որ լսում ես էս խոսքը, միանգամից պատկերացնում ես, որ ազատամարտիկը հանցագործ է, նա էլ հերոսն էլ, գեներալն էլ աչքիցդ ընկնում են։ Բայց ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, ո՞վ է պատերազմից հետո ավտոմատն ուսին մտել գործարան ու ասել սա էլ ձերը չէ։ Ոչ մեկ։ Պատգամավորն ասում է՝ հրապարակեք Ղարաբաղի շուրջ բանակցային թղթերը։ Ի՞նչ է պատասխանում Նիկոլը․ ասում է՝ էդ թղթերը էնտեղ դրած չեն, մի հատը սառնարանի ոտի տակից ենք հանում, մի հատը կանդիցիաների միջից ենք հանում, մի մասն ընդհանրապես մասնավոր մարդ ա բերում-տալիս: Կա՞ էդպիսի բանակցային մի թուղթ, որը հանել ես սառարանի ոտի տակից։ Չկա։ Սուտ է ասում։ Ու նույն մարդը, որը այ էսքան սուտ է ասել, նամակագրություն հորինել, այ հենց ինքը ասում է՝ ես չեմ բանակցել Ղարաբաղի թեմայով, Ղարաբաղը հանձնել էին 91-ին, 94-ին, 96-ին, 2007-ին, 16-ին և այլն։ Ինչքան հավատում եք, որ ունեք պալատում ապրող, Բրաբուս քշող, բայց դրա հետ մեկտեղ ատամները թափած ու աղքատ տատիկ, այ էնքան էլ պետք է հավատաք Նիկոլի մյուս խոսքերին․ օրինակ նրան, որ Քոչարյանը հանձնում էր Մեղրին։ Նա ստում է կենցաղային մակարդակով, քաղաքական մակարդակով, աշխարհաքաղաքական մակարդակով, դրա համար էլ բոլորը նրանից հոգնել են, զզվել են՝ դրսի գործընկերները, ներսինները, ընկերները, ընտրողները, սաղ յան են տվել։ Երկրորդ նախագահն ասում է՝ սուտ խոսող պաշտոնյան պետք է պատասխանատվության ենթարկվի շատ խիստ։ Սուտը պետք է պաշտոնյայի բառապաշարից չքվի, պետք է քրեական գնահատական ստանա։ Ժողովուրդ ջան, սուտը մեզ հասցրել է էս օրվան, սուտը օգնել է վերցնել իշխանութունը, սուտը օգնել է պահել իշխանությունը, սուտը պատճառ է դարձել հայրենիքի կեսի հանձնմանը։ Սուտը քանդում է մեր երկիրը։ Հայաստանի նոր իշխանությունը պարտավոր է վերացնել այդ մեծ սուտը»։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |
Կարմիր Խաչը քննադատել է Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին՝ պատանդների և գերիների ոչ արժանապատիվ փոխանակման համար
2000:48«Ենթադրում եմ, որ սա վերաբերում է Ալեն Սիմոնյանի Range Rover-ին». Էդգար Ղազարյան
4900:29«Պարագլուխը բացահայտ ստերից անցել է հասարակության անթաքույց ծաղրին». Դավիթ Սարգսյան
6300:12«Կոչ եմ անում միանալ պայքարին՝ պահանջելով ակադեմիական քաղաքը կառուցել Գյումրիում»․ Վարդան Ղուկասյան
51Երեկ, 23:51Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ
61Երեկ, 23:36«ՀՀ-ին է փոխանցվել տրանսպորտային միջոց․ հատիկ առ հատիկը իրոք հատիկ առ հատիկ է»․ Նիկոլ Փաշինյան
99Երեկ, 23:12«Տպավորություն ունեմ, որ Գյումրիում ՔՊ-ն վերջացած թեմա է». Դերենիկ Մալխասյան
93Երեկ, 23:00«Պարզվում է՝ արցախցիների «չկռվելու» պայմաններում ադրբեջանական բանակը կորուստներ է ունեցել». Տիգրան Աբրահամյան
116Երեկ, 22:37