«Երբեք չպետք է վստահել պաշտոնական տեղեկատվությանը». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ոչ մի սուտ այնքան վնասակար ու գարշելի չէ, որքան պաշտոնական սուտը:
Անկախ լրագրողները և լրատվամիջոցները երբեք չպետք է վստահեն պաշտոնական տեղեկատվությանը և անգամ ամենազգայուն թեմաների հարցում փորձեն ներկայացնել այլընտրանքային, բազմակողմ տեղեկատվություն:
Հատկապես 44-օրյա պատերազմի ժամանակ մարդիկ հասկացան՝ ինչ ասել է պաշտոնական սուտ:
Բայց ինչո՞ւ այսօր դա հիշեցի: Ասեմ: Երեկ երեկոյան և քնելուց առաջ երկու փաստագրական ֆիլմ դիտեցի Իրաքի և Աֆղանստանի պատերազմի մասին: Դրանցից մեկը հատկապես պարտադիր դիտելու էր: Այն կոչվում է՝ Truth, War and Consequences: Ջորջ Բուշը, Դիք Չեյնին, Դոնալդ Ռամսֆելդը և պատերազմի մյուս կողմնակիցները պաշտոնական ստի ինդուստրիայով հարձակվեցին Իրաքի, Աֆղանստանի վրա, երբ ակնհայտ էր, որ Սադամ Հուսեյնը չունի զանգվածային բնաջնջման զենք: Ընդհանրապես, Fruntline-ի փաստագրական ֆիլմերը շատ լավն են: Սկսել եմ մեկ առ մեկ դիտել»:

«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2610:00
«Մեր քաղաքական հիմնական նպատակը եղել և մնում է՝ ստեղծել այլընտրանք ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4209:48
Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
7609:12
«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան
6609:00
«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
11504:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
12303:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
12302:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12901:12