«ՀՀ-ում իշխանությունը փոխվելու է, բայց հաջորդ իշխանությունը դուք չեք լինելու, հնարավորությունը բաց եք թողել»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տղե՛րք (և ոչ միայն), փողոցը ձերը չի և տևական ժամանակ չի լինի ձերը, քանի դեռ քաղաքականության մասին ձեր պատկերացումները այնպիսին են, ինչպիսին որ կան։
Իսկ եթե հավատում եք, որ ինչ-որ պահի այն ձեզ կզիջեն, ապա դուք չեք ճանաչում ո՛չ ինքներդ ձեզ, և ո՛չ էլ նրանց, ումից ակնկալում եք ստանալ։
Իրականում Հայաստանում իշխանություն փոխվելու է, բայց հաջորդ իշխանությունը դուք չեք լինելու։ Կարող էիք, բայց այդ հնարավորությունը վաղուց բաց է թողնված՝ խորհրդարանական ընտրություններից շատ առաջ եք բաց թողել։
Իսկ կոնստրուկտիվ ընդդիմությունը կարող է իշխանություն ստանալ, եթե կարողանա պայմանավորվել գործող իշխանության հետ։ Իսկ եթե նույնիսկ պայմանավորվեք, վստահեցնում եմ, ձեզ չեն տալու իշխանություն։
Չգիտեմ, ոչ պոպուլյար բան եմ երևի ասում, բայց ընդդիմադիր գործիչներ կան, որ իրենց պոպուլիզմը երևի ավելի վատն է, քան իշխանության պոպուլիզմն է։
Քաղաքական հաջողությունը նման է օվկիանոսի ալիքին, որը սերֆինգիստի համար եզակին է, որին պետք է որսալ ու սանձել... Դուք բաց եք թողել։
Կարծում եք չարակա՞մ եմ, ուրեմն թողնենք թող ժամանակը խոսի»։

«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2610:00
«Մեր քաղաքական հիմնական նպատակը եղել և մնում է՝ ստեղծել այլընտրանք ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4209:48
Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
7609:12
«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան
6609:00
«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
11504:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
12303:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
12302:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12901:12