«ԵՄ ճակատագիրն ընդամենը երկու պետությունների ձեռքում է` Գերմանիայի և Ֆրանսիայի»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամեն դեպքում Եվրոպան փոխվում է և դեռ ավելին է փոխվելու:
Եվրոպական Միության ճակատագիրը ընդամենը երկու պետությունների ձեռքում է՝ Գերմանիայի և Ֆրանսիայի:
Գերմանիայում և Ֆրանսիայում աջ կողմնորոշման ուժերը ընդլայնում են իրենց ազդեցությունը և հնարավոր է, որ այս երկրներում աստիճանաբար աջերը կգան իշխանության: Դա նշանակում է Ֆրանսիայում և Գերմանիայում ազգային օրակարգերի դոմինանտություն և ԵՄ-ին տրվող քաղաքական նշանակության նվազում:
Կոլեկտիվ անվտանգության համակարգին զուգահեռ կամ գուցե առավել ազգային անվտանգության համակարգին կտրվի մեծ ռեսուրսներ և Գերմանիան ու Ֆրանսիան կձգտեն հին աշխարհամասը վերադարձնել համաշխարհային ազդեցության վերաբաժանման մրցասպարեզ, որտեղ՝ նախ կբաժանվեն ազդեցության գոտիները հենց հին աշխարհամասում»։
ԵՄ-ն չի մնա այն տեսքով, ինչպիսին կա: Այն ապագայի երկու հեռանկար ունի՝ ավարտել իր պատմական առավելությունը, կամ աստիճանաբար դառնալ միութենական պետություն՝ առաջնահերթ ռազմական և քաղաքական բաղադրիչներով:
Աշխարհը վերադառնում է իր իրական բնույթին, որտեղ չեն կարող լինել համաշխարհային կառավարություններ կամ համաշխարհային հիերարխիա, այլ անարխիկ հարաբերություններ, պետությունների միջև ուղղահայաց և հորիզոնական փոխհարաբերություններ՝ կախված նրանց կշռից և հնարավորություններից:
Մի խոսքով՝ ավելի վայրի, բայց ավելի հետաքրքիր աշխարհ»։

«Դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ Ռուսաստան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2610:00
«Մեր քաղաքական հիմնական նպատակը եղել և մնում է՝ ստեղծել այլընտրանք ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4209:48
Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»
7609:12
«Միջազգային հարաբերությունների մասին չի կարելի խոսել՝ առանց տիրապետելու միջազգային հարաբերությունների տեսություններին». Արա Պողոսյան
6609:00
«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
11504:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
12303:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
12302:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
12901:12