«Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգերի առաջնահերթությունների շարքում»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ելույթով հանդես եմ գալիս COP17-ի բացման արարողությանը»։
«Այսօր Երևանը դառնում է համաշխարհային երկխոսության և համատեղ պատասխանատվության կենտրոն։ Կենսաբազմազանությունը միայն բնության նկատմամբ պատասխանատվությունը չէ, այլ կյանքի, առողջության պարենային և ջրային անվտանգության կայուն զարգացման և ապագա սերունդների բարեկեցության հիմքերից մեկն է»,- այս մասին իր ելույթի մեկնարկին նշել է Փաշինյանը։
«Բնության վիճակն անմիջականորեն անդրադառնում է մարդկանց կյանքերի վրա, իսկ էկոհամակարգերի խաթարումը կարող է խորացնել մեր հասարակությունների առջև ծառացած բազմաթիվ մարդահրավերներ, որոնք պահանջում են գիտական հենթի, քաղաքական կամքի, միջազգային համագործակցության և հասարակության լայն մասնակցության համադրում։
ՀՀ-ն ևս իր պատասխանատվությունն է ստանձնում այս ընդհանուր գործում։ Մեր բնական ժառանգությունը Սևանա լճից մինչև մեր անտառային ու լեռնային էկոհամակարգերը մեզ հիշեցնում են, որ բնության պահպանությունը պահանջում է շարունակական աշխատանք, պատասխանատու կառավարում և երկարաժամկետ մտածողություն։
Հայաստանը COP-17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու համաշխարհային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ։
Սերունդներ շարունակ մենք մեր քաղաքներն ու տնտեսությունը կառուցել ենք այնպես, կարծես բնությունը անսպառ ռեսուրս է, որը մենք կարող ենք կառավարել և ի վերջո՝ ամբողջությամբ ենթարկել մեզ, բայց բնությունը այդպես չի գործում։ Բնակավայրերը հեղեղող ջրհեղեղները, անտառները ոչնչացնող անտառները, էկոհամակարգերի շարունակական քայքարումը և տեսակների անհետացումը մեզ հիշեցնում ենմ ոև մարդու բարեկեցությունն ու էկոհամակարգերի առողջությունը անբա-անելի են միմյանցից։ Այս համոզմունքով առաջանորդվելով՝ Հայաստանտ Երևանում համախմբեց առաջնորդների և ոլորտների տարբեր խմբերի ներկայացուցիչների՝ ձևավորելու միասնական տեսլական և ամրապնդելու ընդհանուր հանձնառությունը։
Մեր ուղերձը հստակ է՝ կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգերի առաջնահերթությունների շարքում, իսկ ստանձնաժ պարտավորությունները պետք է ամրապնդվեն կոնկրետ քայլերով և շոշափելի արդյունքներով։ Այսօր մենք այդ ուղերձը բերում ենք COP-17՝ այն համատեղ գործողությունների վերածելու պատրաստակամությամբ»,- իր ելույթում ընդգծել է Փաշինյանը։

«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
3523:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
6523:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
7721:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
14820:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
10519:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
10518:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
9318:36
Արևմտյան երկրները ռուսների որս են հայտարարել, այդ թվում՝ Հայաստանում. Զախարովա
16118:25