«Նիկոլի հանդիպումների հաղորդագրություններում ոչ մի հիշատակում չկա ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլի եվրոպական ապտակը։
Անցնող ողջ շաբաթվա ընթացքում հանրային հարթակում և սոցցանցերում առանցքային քննարկվող թեման ԵՄ հետ ՀՀ հարաբերությունների հետ կապված բուռն քննարկումներն էին, որոնց գլխավոր հանգուցալուծումը հանդիսացավ խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը։
Այս գործընթացը շատ ցցուն է նկատվում հատկապես Նիկոլի վերջին օրերի եվրոպական տարբեր քաղաքներ կատարած այցերի ծխածակույթով, որոնք այս իշխանությունները գեղեցիկ փաթեթավորմամբ «ծախում» են իրենց մասսաների վրա՝ համապատասխան վեկտորով նրանց գեներացնելու նպատակով։ Իշխանություններն, իրենց բնորոշ էնտուզիազմով ու ցինիզմով դա ներկայացնում են, որպես «շրջադարձային» քայլ, իսկ Նիկոլի հանդիպումները՝ «աննախադեպ ու պատմական»։
Այսօր, հայտնի դարձավ, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Նիկոլը հանդիպում է ունեցել Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Հաղորդագրությունը հանգամանալից քրքրելուց հետո ես տեքստում ոչ մի անդրադարձ ու հիշատակում չգտա ՀՀ-ԵՄ հարաբերությունների շուրջ տեղի ուենցած քննարկման մասին։ Փաստորեն ոչ միայն կանցլեր Շոլցը, այլ Նիկոլն ինքը ևս թքած ունի այս գործըթնացի վրա և հարկ չեն համարել այս մասին որևէ դիտարկում անել կամ թեմայի հետ կապված մտքեր փոխանակել։
Ստացվում է, տեղի է ունեցել հանդիպում եվրոպական լոկոմոտիվ երկրի ղեկավարի հետ, սակայն պաշտոնական հաղորդագրության մեջ ոչ մի անդրադարձ ու հիշատակում չկա ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին, էլ չեմ խոսում դեպի ԵՄ գնալու կամ ՀՀ-ի կողմից կատարվող քայլերը սատարելու ու ողջունելու հետ կապված որևէ դրական հիշատակություն։
Ի դեպ՝ նույն պատկերն է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հանդիպման պարագայում, որտեղ նույնպես ոչ մի ոգևորիչ ու դրական արձագանքի հետք չկա։
Ըստ էության այս ամենը խոսում է այն մասին, որ ՀՀ-ԵՄ հետ հարաբերությունների թեման փուչիկ է, ֆեյք օրակարգ ու անլուրջ մի գործընթաց, որը բացառապես ծառայելու է Նիկոլի ներքաղաքական քմահաճույքների համար, որպեսզի ընտրություններին այն իր համար ծառայեցնի որպես հիմնական կռվան և խաղարկվող կոմբինացիա:
Սրան հավելենք նաև, որ արդեն անցել է 4 օր, սակայն եվրոպական որևէ կառույցից՝ ո՛չ ԵՄ ղեկավարությունից, ո՛չ Եվրահանձնաժողովից չկա ոչ մի արձագանք ու հիշատակում այս փաստաթղթի ընդունման հետ կապված։
Ահա սա է ՀՀ եվրաինտեգրման ներկայումս գոյություն ունեցող հեռանկարը, որին երկու ձեռքով ու գլխապատառ ձգտում են Նիկոլն ու իր անհեռանկար թիմը»։

«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
4420:12
«Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է». Հայկ Դեմոյան
4319:54
«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան
5818:48
Առուշ Առուշանյանն է իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով
6318:12
«Հայերը ձգտում են յուրացնել Կովկասյան Աղվանքի պատմությունը»․ Ֆարիդ Շաֆիև
9718:06
«Թող միշտ պանծա Հայաստան»․ ՀՀ-ում Շվեդիայի դեսպան
9917:12
«Մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ խորհրդարանական երկխոսությանը»․ Մատվիենկո
11216:43
«Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցա-համակրային միջոցառման»․ Հակոբ Բադալյան
5816:36