Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Սիբիրյան գետերում պատրաստվում են գարնանային վարարումների ջրերի բաց թողնմանը». Լևոն Ազիզյան

«Սիբիրյան գետերում պատրաստվում են գարնանային վարարումների ջրերի բաց թողնմանը». Լևոն Ազիզյան
222
Երկուշաբթի, 17 փետրվարի, 2025 թ., 02:06

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիբիրյան գետերում պատրաստվում են գարնանային վարարումների ջրերի բաց թողնմանը
2025 թվականին ՌԴ Ջրային ռեսուրսների դաշնային գործակալությունը 480,6 միլիոն ռուբլի է հատկացրել սառցաբեկման, սառցահատման, գարնանային սառցաշարժերի աշխատանքների, սառույցի թուլացման, պայթեցման և գետերի հուների վտանգավոր հատվածների մաքրման համար։
Ջրի բացասական ազդեցությունը կանխելու հիմնական միջոցառումները (սառցաբեկում, սառցահատում, սառույցի ուժի թուլացում) իրականացվում են Սախայի Հանրապետությունում (Յակուտիա), Արխանգելսկի և Վոլոգդայի մարզերում։ Միջոցառումները կանցկացվեն Լենա, Կոլիմա և Հյուսիսային Դվինա գետերի սառույցի վրա։
Ի՞նչ է սառցաշարժը:
Սառցաշարժը սառցաբեկորների և սառցե դաշտերի տեղաշարժն է գետերի, լճերի և ջրամբարների վրա՝ քամու և ջրի հոսանքների ազդեցության տակ, հիմնականում բարեխառն և բարձր լայնություններում։ Կախված գետերի աշխարհագրական պայմաններից՝ լինում են աշնանային և գարնանային սառցաշարժ: Աշնանային սառցաշարժը նկատվում է սառցակալման շրջանում և ավարտվում է համատարած սառցակալման ձևավորմամբ: Գարնանային սառցաշարժը տեղի է ունենում գետի բացման ժամանակաշրջանում, ձևավորվում է ջրի հոսքի ուժով կոտրված սառցե ծածկույթի բեկորներից և տևում է մի քանի օրից մինչև կես ամիս կամ ավելի: Գարնանային սառցաշարժը համեմատաբար հանգիստ է տեղի ունենում դեպի հարավ հոսող գետերի վրա, քանի որ գետաբերանային հատվածը ավելի տաք է սառույցը այդ հատվածում շուտ է հալվում բացելով հունը և աստիճանաբար հալքը տարածվում է դեպի վերին հոսանքներ և ջուրը առանց արգելք հոսում է դեպի գետաբերան:
Հարավից հյուսիս հոսող գետերի վրա, պատկերն այլ է գետի վերին հոսանքները հարավային շրջաններն են որտեղ տաք է և սկսվում են գարնանային վարարումները, ջրի ճնշման տակ սառույցը բացվում է և սկսում է շարժվել հոսանքով ներքև, այդ նույն ժամանակ գետի միջին և ստորին հոսանքների վրա սառույցը դեռ կանգուն է, ջուրը մեծ ճնշում է գործադրում երբեմն չկարողանալով կոտրել սառույցը հանգեցնում ջրի մակարդակի բարձրացման որը հեղեղումների պատճառ է հանդիսանում: Երբեմն գարնանային սառցաշարժի ժամանակ սառցաբեկորները արգելքների հանդիպելով կանգ են առնում, իրենք էլ արգելք են դառնում այլ սառցաբեկորների շարժմանը: Այդպիսի արգելքներն անվանում են սառցարգելք (затор): Հաճախ էլ սառցարգելքի տակ ջրի մեջ լողացող առարկաները՝ ծառի ճյուղեր, սառցի բեկորներ և այլն, նպաստում են սառցարգելքի աճին։ Ջրի ճնշման տակ սառցարգելքը կարող է պատռվել, սառցի ու ջրի խառնուրդի վիթխարի ալիքը նետվում է գետով ցած ու ավերածությունների պատճառ դառնում։
1909 թ. Ենիսեյ գետի վրա սառցարգելքից գետի մակարդակը բարձրացել է 12 մ-ով, նրա պատռվելու հետևանքով բազմաթիվ նավեր են խորտակվել, որոնք կանգնած են եղել նավահանգիստներում»:

Աղբյուրը`   Լևոն Ազիզյան