«Հիստերիկ, հեքիաթների վրա հիմնված արտաքին քաղաքականությունը մեր տունը քանդեց»․ Արթուր Խաչիկյան
![]() 217 Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ., 00:18 «Ստոր, հանցագործ ձևով ուկրաինացի ժողովրդին օգտագործեցին․․․ Հավատալով Անգլիայի, Եվրոպայի, ԱՄՆ-ի խոստումներին՝ Զելենսկին ողորմելի վիճակում է հայտնվել․․․ Նրան անգամ բանակցությունների սեղանի շուրջ չեն հրավիրում, իր երկրի հարցերն առանց իրեն են որոշում։ Մեր հարցերն էլ, ես մտավախություն ունեմ, որ մեր մեջքի հետևում լուծելու են, հետո մեզ տեղյակ պահեն»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։ «Իսկ մենք զբաղված ենք «քուչի բազառով», որը կոչվում է Ազգային ժողով։ Այս մարդուն (Փաշինյանին-խմբ.) որևէ մեկը լուրջ չի ընդունում՝ ո՛չ Մյունխենում, ո՛չ Վաշինգթոնում, ո՛չ Փարիզում, մենք եկանք ֆիասկոյի: Մեր վարած հիմար արտաքին քաղաքականության պատճառով մնացինք առանց «քարտ», ո՛չ Մոսկվայում ազդեցություն ունենք, ո՛չ Վաշինգթոնում»,- նշեց քաղաքագետը։ Նա նաև հավելեց, որ Ռուսաստանին ապավինելու համար արդեն ուշ է, Փաշինյանին այնտեղ չեն վստահում․ «Հնարավոր է, որ Փաշինյանը չոքեչոք հետ գնա Մոսկվա․․․ Բայց մի մարդու, որը, երբ ծանր իրավիճակ էր ստեղծվել ուկրաինական ճակատում, վազեց Պրահայում Ղարաբաղը հանձնեց, Ռուսաստանը չի վստահի, գուցե արհամարհանքով հետ ընդունի»։ «Այս հիստերիկ, երեխայական, հեքիաթների վրա հիմնված արտաքին քաղաքականությունը մեր տունը քանդեց․․․ Հիմա, երբ երկու գերտերություններ որոշում են աշխարհի բախտը, մենք երկուսի հետ էլ տապալել ենք մեր հարաբերությունները»,- ընդգծեց Խաչիկյանը։ |

Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2114:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
4614:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
7714:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
7714:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
7513:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
14512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
18011:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
21710:30
