Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հայաստանը թուրք-ադրբեջանական լծակի տակ հանձնելու ծրագիր է իրականացվում»․ Արսեն Նիկողոսյան

«Հայաստանը թուրք-ադրբեջանական լծակի տակ հանձնելու ծրագիր է իրականացվում»․ Արսեն Նիկողոսյան
208
Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ., 23:48

Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը կատարում է թուրքական ծրագիրը։
Ալիևի հայտարարությունից ընդամենը 4-ամիս անց Նիկոլ Փաշինյանը որոշում է փոխել Հայատանի Սահմանադրությունը։ Սա պատահականություն չէ, սա ծրագիր է։ Թուրք-ադրբեջանական լծակի տակ Հայաստանն ամբողջությամբ հանձնելու ծրագիրը։
Այս գործընթացի նպատակը պարզ է՝
• Կտրել Հայաստանը Սփյուռքից,
• Մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը,
• Ընդունել Արցախի կորստի անշրջելիությունը,
• Վերջնականապես վաճառել Հայաստանի ինքնիշխանությունն ու ազգային արժանապատվությունը։
Նիկոլ Փաշինյանը գիտակցվածորեն տանում է երկիրը դեպի անդունդ՝ հանուն իշխանության պահպանման և արտաքին ուժերին ծառայելու։ Սա ոչ թե հայկական, այլ հակահայկական ծրագիր է, որի գինը վճարելու է ողջ հայ ժողովուրդը»։

Աղբյուրը`   Արսեն Նիկողոսյան