«Ալիևի անձնական վրեժխնդրությունն է». Զատուլինը՝ Արցախի նախկին ղեկավարների դատավարության մասին
![]() 177 Երեքշաբթի, 18 փետրվարի, 2025 թ., 11:06 ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Alpha News-ի հետ զրույցում, ի թիվս այլ թեմաների, անդրադարձել է նաև Բաքվում ընթացող Արցախի նախկին ղեկավարների դատավարությանը: Արդյոք Ռուսաստանը հնարավորություն ունի ինչ-որ կերպ օգնել այդ մարդկանց. պատգամավորն ասել է, որ Ալիևի համար դա անձնական վրեժխնդրության գործողություն է։ «Ես միշտ պահանջել եմ դա և սպասել եմ դրան։ Ես հիմա չեմ կարող միանշանակ պնդել, որ նման փորձեր չեն եղել։ Դրանք հրապարակային չէին և գուցե չպետք է հրապարակային լինեին: Իմ տեղեկություններով՝ դրանք իրականացվել են, բայց կամ բավականաչափ համառ չեն եղել, կամ պարզապես նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես ասում են, չի լսել, չի ցանկացել լսել։ Ադրբեջանի նախագահին բնորոշ է անձնական ընկալումը։ Նա վրեժ է լուծում: Դա անձնական վրեժխնդրության գործողություն է: Հակառակ դեպքում, եթե մտածում եք ապագայի մասին, ինչո՞ւ եք Ստեփանակերտ այցելելիս քայլում Լեռնային Ղարաբաղի դրոշների վրայով։ Ինչո՞ւ եք ինչ-որ բան քանդում»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
