«Գաղտնիքը միջանցք բառի սահմանման մեջ է․ սա լեզվի ֆիզկուլտուրնիկություն է»․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը «Նյուզ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պնդմանը, որ Մեղրիի թեման շրջանառելու պատճառն այն է, որ իշխանությունը՝ հնարավոր է այդ ճանապարհի հետ կապված զիջումների գնա, ու փորձում է մեղքը բարդել իր վրա, նշեց․
«Գաղտնիքը միջանցք բառի սահմանման մեջ է: Միջանցքի ունիվերսալ սահմանում չկա, և դրա համար Փաշինյանը Ադրբեջանին տալու է այդ ճանապարհով երթևեկելու «արտոնյալ» ռեժիմ՝ ասելով, դա մեր ճանապարհն է, տեսեք հայկական դրոշներ են շարած ճանապարհի երկայնքով, ուրեմն դա մերն է․․․ Ալիևն էլ ասելու է՝ անխոչընդոտ մտնում, դուրս ենք գալիս, ուրեմն դա միջանցք է։ Այսինքն՝ այս երկուսը հանցավոր համաձայնության են գալիս, որպեսզի կարողանան սեփական ժողովուրդների մոտ հաղթանակած երևան․․․ Սա ուղղակի լեզվի ֆիզկուլտուրնիկություն է:
Փաշինյանը դեռ 2021-ին, թե 2022-ին ասում էր՝ 47 կմ է, հո ֆիտոսանիտարական սերտիֆիկատ չե՞նք ստուգել։ Այսինքն՝ այդ ճանապարհի վրա գործելու է այլ իրավական ռեժիմ, քան, դիցուք, Երևան-Գյումրի M1 միջպետական ճանապարհի վրա։ Դա հենց միջանցքն է»:

«Ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին»․ Տաթևիկ Հայրապետյանը՝ դիվանագետներին
3814:12
«ԱՄԷ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար»․ Ուշակով
17212:07
«2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար»․ Մետաքսե Հակոբյան
8910:30
«Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն է»․ Կարեն Հեքիմյան
10410:24
«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը»․ Արտակ Զաքարյան
13703:06
«Աշխարհի միակ մարդը, ով լճում կամ ծովում լողալուց հետո բաղնիքի խալաթ է հագնում»․ Էդգար Ղազարյան
19102:06
«Ինչո՞ւ է հեշտ ունեզրկել, ձերբակալել կամ մեկուսացնել Հայաստանի մեծահարուստներին»․ Արա Պողոսյան
15700:24
«Պղնձի համաշխարհային գների աճը ՀՀ տնտեսության վրա թողնում է ուղղակի ազդեցություն»․ Հրայր Կամենդատյան
135Երեկ, 23:42