«Անորոշ պատասխան՝ կիսափլուզված փայտյա կացարաններով թաղամասի ճակատագրի վերաբերյալ»․ Մհեր Մելքոնյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Օրեր առաջ անդրադարձել էի Աշոցքի Կոճոռ թաղամասում տիրող իրավիճակին։
Թաղամասի փայտյա կացարանները հեռվից կարծես սովորական երկհարկանի տներ լինեն։ Բայց եթե մոտենաք, պատերի վրա կարող եք տեսնել հսկայական ճաքեր, քայքայված հիմքեր, կիսափլուզված աստիճաններ, փլուզվող առաստաղներ, լքված բնակարաններ.…
Թվում է, թե տունը շուտով կփլվի, բայց մարդիկ շարունակում են ապրել այնտեղ։
Բնակիչներն այս թաղամասում ապրում են մշտական ակնկալիքով, թե արդյո՞ք նրանց կվերաբնակեցնեն նախքան փայտյա կացարանների վերջնական փլուզումը։
Հարգելի' աշոցքցիներ, թաղամասի հետագա ճակատագրի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով դիմել էի ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, որը հարցումը վերահասցեագրել էր ՀՀ-ի Քաղաքաշինության կոմիտեին։
Հերթական ոչ մի բան չասող պատասխան...
Եվ կրկին դեպի անորոշություն, և կրկին ոչնչի մասին։
ՔՊ-ական խմբակի սիրված «Ապագա կա» պոպուլիստական կարգախոսն այս անգամ էլ շրջանցեց թաղամասի բնակիչներին։
Ապազգային իշխանություններն, ինչպես, միշտ չեն պատկերացնում իրավիճակի լրջությունը»։

«Հայաստանի քաղաքական դաշտը վերաձևավորվում է»․ Վահան Բաբայան
1517:00
«Երբ ուզենք՝ մարդկանց կհանենք փողոց, բայց հանենք, որ ի՞նչ անենք». Սամվել Կարապետյան
3816:36
«Եթե իշխանություն լինեինք, արագ հետ կբերեինք գերիներին». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
3916:30
«Փաշինյանն ուժեղ ֆոկուսնիկ ա, կարող ա մի հատ ֆոկուս անի, սաղ գցի տեղը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
4516:24
«Կմնանք անտեր, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն ՀՀ-ից». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5216:18
«Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել «ապօրինի գույք»». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
4816:06
«Հերթը հասավ Հայկին»․ Սոֆյա Հովսեփյան
5615:54
«Կմնա հավերժ ձեռներեց՝ քաղաքական թղթախաղում»․ Արեգ Սավգուլյան
5415:48