«Իշխանությունը պատրաստվում է միջանցք տրամադրել Ադրբեջանին, դրա համար գաղափարական հող է ստեղծում»․ Միքայել Աջապահյան

«Այսօրվա իշխանությունը պատրաստվում է միջանցք տրամադրել Ադրբեջանին, դրա համար գաղափարական հող է ստեղծում, թե իբր այդ միջանցքն արդեն տրված էր Ռոբերտ Քոչարյանի օրոք»,- այս մասին «Եվրոմեդիա24»-ի հետ զրույցում հայտարարեց Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը։
«Եթե նույնիսկ այդպես է, այն ժամանակ կարելի էր միջանցք տրամադրել՝ Արցախը պահելով։ Հիմա Արցախի չգոյության պայմաններում միջանցք տրամադրելը ի՞նչ կապ ունի Քոչարյանի հետ։
Հիմա տալ միջանցք՝ առանց Արցախի, իմաստը ո՞րն է, տալ ինչի՞ դիմաց։ Խաղաղությա՞ն։ Դատարկաբանություն է խաղաղությունը, ի՞նչ խաղաղություն։ Այսինքն՝ պատերազմի սպառնալիքի, շանտաժի պայմաններում կարող ես ինչ-որ զիջո՞ւմ անել․․․ Շանտաժի պայմաններում Զանգեզուրի միջանցք զիջես և դա ներկայացնես որպես դիվանագիտական հաջողությո՞ւն․․․
Միջանցք կարող ես չտրամադրել, երբ որ չես ճանաչում Նախիջևանը Ադրբեջանի մաս»,- նշեց Աջապահյանը։
Նրա դիտարկմամբ՝ ՀՀ իշխանությունների միակողմանի նվաստացումներն ու զիջումները շարունակվում են։
«Քոչարյանին վերագրելը, թե միջանցքն արդեն տվել էր, և այդ կապիկությունները, որ անում են, մի նպատակ ունեն․ դա նշանակում է, որ պատրաստվում են տալ միջանցք»,- ընդգծեց Աջապահյանը։

«Ընտրությունները դարձել են անիմաստ երևույթ»․ Ստեփան Դանիելյան
917:36
«Նրանց հիշատակի առջև խոնարհվելը պարտք է, երազած պետականությունը պահպանելը՝ պատասխանատվություն»․ ԴՕԿ
2817:24
«Ուկրաինան արդեն մեկ ամիս է՝ սպասում է Patriot և NASAMS հրթիռների մատակարարման վերաբերյալ Հեգսեթի ստորագրությանը»․ Զելենսկի
9417:19
«Հիմա էլ անցնում եք նիկոլական ընդդիմություն ստեղծելու փո՞ւլ»․ Էդուարդ Շարմազանով
4416:54
«Կարելի էր պարզապես խնայել բյուջեն, չընկնել ձևականությունների հետևից»․ Նարինե Կիրակոսյան
4416:48
«Որ ՔՊ-ի ինքնագոլով ցնցումների մեջ է հայտնվում նաև Հ1-ի թիվ մեկ քարոզիչը, արդեն մտահոգիչ է»․ Ալիսա Գևորգյան
5516:36
«Փոխվում են իշխանությունները, իսկ տեղական իշխանիկների տեսակը մնում է նույնը»․ Արմեն Հովասափյան
4316:24
«Իշխանությունները գնում են համայնքներում քաղաքական կյանքն ամայացնելու ճանապարհով»․ Մամիկոն Ասլանյան
5016:12