Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Երթևեկությունն ուղղակի խայտառակություն է»․ Վարդան Ոսկանյան

«Երթևեկությունն ուղղակի խայտառակություն է»․ Վարդան Ոսկանյան
54
Այսօր, 17:00

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Թե՛ Երևանում, թե՛ հանրապետական ավտոճանապարհներին երթևեկությունն ուղղակի խայտառակություն է։
Ընդ որում, դա ասում եմ՝ որպես 18 տարեկանից մեքենա վարող, որը որպես կանոն, Երևանում օրական մոտ 15-20 կմ վարում է, մոտ 6-7 կմ քայլում, իսկ շաբաթ-կիրակի օրերին հանրապետական ճանապարհներին մոտ 250-300 կմ կրկին մեքենա վարում։
Հսկայական արագություններ, միայն սեփական հարմարավետության համար կամ ուղեղն անջատած քշող, վազանցի մտնող և այդ վազանցը հնարավորին արագ չավարտող, ցանկացած ռիսկային մանևր անող, տարածություն չպահող, հատկապես Երևանի կենտրոնից դուրս անցումներին հետիոտնին չզիջող կամ անցումի պռնկին կտրուկ արգելակող, անընդհատ խցկվող կամ ճանապարհին հանգիստ «մլուլ» անող, հեռախոսներով անընդհատ խոսող վարորդներ և փողոցը ամեն անկանխատեսելի վայրից հատող, անցումներին շորորացող, կայանման համար հետընթաց անող մեքենայի հետևից նույնիսկ երեխայի հետ հանկարծակի ճանապարհ թռչող հետիոտներ և ցանկացած այլ վտանգավոր և դժվար կանխատեսելի գործողություններ անող երթևեկության մասնակիցներ։
Ազգովի ճանապարհային «մահապարտների» այս վարքագիծը նման կերպ շարունակելու դեպքում մեզ պատերազմ պետք չէ, որովհետև բազմաթիվ զոհերով այդ «պատերազմն» այժմ ընթանում է մեր ճանապարհներին է»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան