«Հիմա էլ անցնում եք նիկոլական ընդդիմություն ստեղծելու փո՞ւլ»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ-ին պետք է ոչ այնքան պետակենտրոն ընդդիմություն, որքան՝ պետակենտրոն իշխանություն։
Թե բա՝ «ՀՀ ոչ իշխանական պետականակենտրոն ուժերն պետք է ակտիվանան. մենք բնականաբար իրենց չենք կարող աջակցել, օգնել, բայց ոչ մի բանով չենք խանգարի: Շահագրգռված ենք, որ ՀՀ-ում ձևավորվի ընդդիմություն, որը գործում է ՀՀ-ի, ժողովրդի շահերի վրա հիմնվելով»։
Չենք խանգարի՞… այսինքն ընդունո՞ւմ եք, որ խանգարում եք այսօր ընդդիմությանը, իսկ ձեր սրտի «ապագա ընդդիմությանը» չեք խանգարի։
Փաստորեն, նիկոլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկոլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞։
Բա «ժողովրդավարության բաստիոն» էիք, ո՞ւր մնաց ազատ մրցակցությունը, հավասար հնարավորությունները։
Իսկ ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞, բա եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին ԵՄ «ժողովրդավարության ջատագովները»։
Ցինիզմը դարձել է բացահայտ ու նողկալի, իսկ այդ ժամանակ ՔՊ-ն փաստացի ձեռնամուխ է լինելու իր սրտի ընդդիմության ձևավորմանը։
Ինչո՞ւ, որպեսզի միասին հաշտ ու համերաշխ «ջան ասեն ու ջան լսեն»՝ պետությունը տանելով կանխատեսվող ադրբեջանացմա՞ն։
Մեր պետությանն ու ժողովրդին ոչ թե ընդդիմափոխություն է պետք, այլ՝ իշխանափոխություն։
Իսկ պետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն»։

«Ընտրությունները դարձել են անիմաստ երևույթ»․ Ստեփան Դանիելյան
917:36
«Նրանց հիշատակի առջև խոնարհվելը պարտք է, երազած պետականությունը պահպանելը՝ պատասխանատվություն»․ ԴՕԿ
2817:24
«Ուկրաինան արդեն մեկ ամիս է՝ սպասում է Patriot և NASAMS հրթիռների մատակարարման վերաբերյալ Հեգսեթի ստորագրությանը»․ Զելենսկի
9417:19
«Հիմա էլ անցնում եք նիկոլական ընդդիմություն ստեղծելու փո՞ւլ»․ Էդուարդ Շարմազանով
4416:54
«Կարելի էր պարզապես խնայել բյուջեն, չընկնել ձևականությունների հետևից»․ Նարինե Կիրակոսյան
4416:48
«Որ ՔՊ-ի ինքնագոլով ցնցումների մեջ է հայտնվում նաև Հ1-ի թիվ մեկ քարոզիչը, արդեն մտահոգիչ է»․ Ալիսա Գևորգյան
5516:36
«Փոխվում են իշխանությունները, իսկ տեղական իշխանիկների տեսակը մնում է նույնը»․ Արմեն Հովասափյան
4316:24
«Իշխանությունները գնում են համայնքներում քաղաքական կյանքն ամայացնելու ճանապարհով»․ Մամիկոն Ասլանյան
5016:12