«Ինչո՞ւ է կենսաչափական նոր անձնագրի գինը սովորական անձնագրից մոտ 29 անգամ բարձր»․ հարց՝ Արփինե Սարգսյանին

«Նոր կենսաչափական անձնագրի գինը 28 650 դրամ է սահմանված, սովորական անձնագրի՝ 1000 դրամ պետական տուրքից շուրջ 29 անգամ բարձր։ Այսինքն՝ արտերկիր մեկնելու իրավունքը չպե՞տք է հասանելի լինի սովորական քաղաքացուն։ Այս ի՞նչ գին է»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին։
«Այդպիսի հարց բոլորիս մոտ կարող է առաջանալ, բայց եթե մասնագիտական առումով անդրադառնանք հարցին, ասեմ, որ ճիշտ չէ համադրել 1000 դրամանոց անձնագրերն առաջարկվող նոր անձնագրերի հետ։ Ճիշտ կլինի գինը համեմատել նախկինում բիոմետրիկ փաստաթղթերի հետ, որոնց վաճառքը 25 հազար դրամ է եղել ՀՀ-ում, որը սակայն որևէ աղերս չունի նոր առաջարկվող անձնագրերի հետ։ Մեր քաղաքացիները տարիներ շարունակ 25 000 դրամ վճարել են այնպիսի փաստաթղթի համար, որը հավասարազոր է այսօրվա վճարվող 1000 դրամանոց կապույտ անձնագրին»,- պատասխանել է նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։

«Գրություն եմ ուղարկել ՀՀ կառավարությանը»․ Ռուբեն Մխիթարյան (լուսանկար)
3714:06
«Ինչո՞ւ է կենսաչափական նոր անձնագրի գինը սովորական անձնագրից մոտ 29 անգամ բարձր»․ հարց՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
5313:36
Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 1400 մարդ է ձերբակալվել (տեսանյութ)
8513:31
«Ողբերգական վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»․ Անահիտ Ավանեսյան
5712:54
«Ստեղծելու ենք քաղաքապետարանի՝ արհեստական բանականությամբ երկվորյակ». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
5612:42
«Խզե՛ք պայմանագիրը. հերիք եղավ, կյանքներս կերան». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
6512:06
«Գերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք պետք են Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման համար». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7610:18
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
7509:36