Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ». «Ուժեղ Հայաստան»

«ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ». «Ուժեղ Հայաստան»
57
Այսօր, 13:18

«Ուժեղ Հայաստան»-ը հայտարարություն է տարածել. «Հոկտեմբերի 25-ին Հայաստանի թվով 19 համայնքում տեղի ունեցած տեղական ինքակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները հերթական անգամ եկան ապացուցելու՝ Նիկոլ Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ Ալիևի առջև:
Այս ընտրությունների արդյունքները ևս մեկ անգամ փաստեցին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ։
Ստեփանավանում մեր թեկնածուն գիտեր, որ իրեն կարող են ձերբակալել, սակայն, գիտակցելով այդ վտանգը, որոշեց առաջադրվել, քանի որ Հայաստանին ժողովրդավարություն է անհրաժեշտ։
Դաս չքաղելով ԵԽԽՎ վերջին զեկույցից, որում խոսվում էր հունիսին կայացած համապետական ընտրությունների ժամանակ իշխող ուժի կողմից կիրառված մեծամասշտաբ ընտրախախտումների մասին, «Քաղաքացիական պայմանագիր»-ը նույն ձեռագրով գործեց նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ։
Քաղաքական հակառակորդների կալանավորումները, ընտրության օրը ընդդիմադիր ավագանու անդամների ձերբակալությունները, վախի մթնոլորտի տարածումը, ընտրատեղամասերում ուղղորդված քվեարկությունները, ընտրություններից առաջ պետական բյուջեից հսկայական միջոցների հատկացումն ընտրությունների պատրաստվող համայնքներում, ՔՊ-ականների կողմից քաղաքացուն բնակարան տալու խոստումն ու այլ քայլերը վկայում են միայն մեկ բանի մասին՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն արդար ընտրություններով Հայաստանում չի կարող հաղթել։
«Ուժեղ Հայաստան»-ը համոզված է, որ ժողովրդավարության և առանց զիջումների խաղաղության համար պայքարը հաղթանակով է ավարտվելու, սակայն, գիտակցում է, որ այդ հաղթանակին հնարավոր չէ հասնել, ընդամենը, մի քանի ամսում։
Այսօր, առավել քան երբևէ, մենք պետք է համախմբվենք որպես ազգ և միասնական պայքարենք հանուն առանց զիջումների խաղաղության։
«Ուժեղ Հայաստանը»-ը Փաշինյանի իշխանության ուժեղ այլընտրանքն է, հետևապես, ինչպես Ստեփանավանում, այնպես էլ այլ համայնքներում, շարունակելու ենք աշխատել և իրականացնել սոցիալական ու տնտեսական զարգացման ծրագրեր:
Մենք շարունակելու ենք գործել ի շահ մեր ժողովրդի և վստահ ենք՝ ուժեղ Հայաստան ունենալու ենք»:

Աղբյուրը`   Ուժեղ Հայաստան