«Հաղթած նախագահներին չի կարելի մի կողմ թողնել»․ Հենրիխ Դանիելյան
![]() 176 Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ., 17:12 ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մինչ Ադրբեջանի ագրեսիան ավելի է սրվում, Նիկոլը շարունակում է իր պատրանքային քաղաքականությունը։ Դիվանագիտական ու ռազմական սխալները Հայաստանը վերածել են անպաշտպան տարածքի։ Բայց մենք արժանի ենք առաջնորդի, որը կպայքարի, ոչ թե կհանձնվի։ Նիկոլն ասում է՝ «խաղաղության դարաշրջան»։ Բայց խաղաղությո՞ւն, թե՞ հերթական կապիտուլյացիան։ Արդեն քանի՞ «խաղաղության» պայմանավորվածություն խախտեց Ադրբեջանը՝ անընդհատ նոր պահանջներ դեմ տալով։ Եվ քանի՞ անգամ Փաշինյանը գլուխը կախ կատարեց այդ ստորացուցիչ պահանջները։ Կառավարության անգործությունը թշնամուն տալիս է այն, ինչ նա զենքով չի կարող վերցնել։ Նա մեզ տարավ պարտության, հետո՝ նվաստացուցիչ զիջումների։ Հիմա փորձում է ժողովրդին համոզել, որ սա «նորմալ» է։ Մի՞թե կարող էինք պատկերացնել, որ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ հնարավոր էր այս ամենը։ Իհարկե ոչ։ Դրա համար հաղթող նախագահներին չի կարելի մի կողմ թողնել, ու իշխանությունը վստահել դավադիր ու ապաշնորհ մարդու, ով բացի իր կաշվից ու իշխանությունից, ուրիշ ոչ մի բանի մասին չի մտածում»։ Աղբյուրը` Հենրիխ Դանիելյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
