«Հայաստանը կանգնած է հումանիտար և անվտանգային լուրջ խնդիրների առջև»․ Ալեն Սիմոնյան
![]() 210 Ուրբաթ, 21 փետրվարի, 2025 թ., 13:00 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի 19-րդ լիագումար նիստում․ «Այսօր մարտահրավերները, որոնց բախվում է աշխարհը, այդ թվում՝ մեր տարածաշրջանը, լուրջ են, ու դրանք հնարավոր չէ գերագնահատել: Հայաստանը կանգնած է հումանիտար և անվտանգային լուրջ խնդիրների առջև: Ուժի կիրառման մշտական սպառնալիքը բացասաբար է ազդում ցանկացած հասարակության առողջության վրա: Մեզ համար միանգամայն պարզ է, որ միայն խաղաղության ճանապարհով կարող ենք հասնել կայունության եւ առաջընթացի: Այդ նպատակով Հայաստանն ակտիվորեն ձգտում է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատմանը: Որպես խաղաղության օրակարգի հիմնաքար՝ Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն ուղղված է Հարավային Կովկասում տնտեսական, քաղաքական և մշակութային կապերի ամրապնդման համար նոր ենթակառուցվածքների ստեղծմանը և առկա ենթակառուցվածքների բարելավմանը: Այս նախագիծը նախատեսված էր ոչ թե տարածաշրջանային մյուս լոգիստիկ նախագծերի հետ մրցակցելու, այլ դրանց լրացնելու համար: Նախագծի նպատակն է ստեղծել նոր կապեր տարածաշրջանի բոլոր երկրների միջև՝ հիմնված համապարփակ հասանելիության հայեցակարգի վրա. դրա սկզբունքներն են, որ բոլոր ենթակառուցվածքները՝ մայրուղիները և երկաթուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկտրահաղորդման գծերը, գործելու են այն երկրների ինքնիշխան իրավասության ներքո, որոնց տարածքով անցնում են. յուրաքանչյուր երկիր իր պետական հաստատությունների միջոցով կպաշտպանի ենթակառուցվածքները եւ կապահովի իր տարածքով անցնող տրանսպորտային միջոցների, բեռների ու մարդկանց սահմանային եւ մաքսային վերահսկողությունը. ամբողջ ենթակառուցվածքը կօգտագործվի միջազգային եւ ներքին փոխադրումների համար. երկրները կօգտագործեն ենթակառուցվածքները փոխադարձության և հավասարության հիման վրա ու համաձայն այս սկզբունքների՝ սահմանային եւ մաքսային վերահսկողությունը կդյուրացվի հավաքական համաձայնագրի միջոցով: Պարսից կամ Արաբական ծոցերից մինչև Օմանի ծոց, Միջերկրական ծովից մինչև Սեւ ծով կձևավորվի անխափան հաղորդակցություն, քանի որ երկաթուղիների և մայրուղիների բացակայող հատվածները վերականգնվում և ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը նպաստելու գործում և լիահույս է, որ սահմանի բացման շուրջ Թուրքիայի հետ տարվող բանակցությունները կտան իրենց պտուղները: Մենք ձգտում ենք դառնալ միջերկրածովյան համագործակցության մեխանիզմների կառուցողական մասնակից և պատրաստ ենք աշխատել բոլոր գործընկերների հետ՝ մեր երկրների կարիքներն ու առաջնահերթություններն արդյունավետորեն բավարարելու համար՝ ի շահ ընդհանուր բարօրության»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
