Շաբաթ, 22 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Հայերենը դադարում է գիտության լեզու լինելուց և վերածվում է կենցաղային լեզվի». Մենուա Սողոմոնյան

«Հայերենը դադարում է գիտության լեզու լինելուց և վերածվում է կենցաղային լեզվի». Մենուա Սողոմոնյան
134
Երեկ, 14:54

Միջազգային հարաբերույթւոնների մասնագետ, «ՀայաՔվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանը, ասուլիսի ժամանակ անդրադառնալով գիտնականների ատեստավորմանը, որը կառավարության ընդունած կարգով պետք է տեղի ունենա միայն Web of Science և Scopus հարթակներում ընդգրկված գիտական հանդեսներում հոդվածներ հրապարակվելու հիման վրա, ընդգծեց. «Երբ գիտնականի համար չափանիշը դրվում է զուտ միայն Web of Science-ը և Scopus-ը, այդ մարդը հայերեն լեզվով գիտական աշխատանք չի գրում։ Ինքը իր աշխատանքը տալիս է միայն անգլերենով, լավագույն դեքպում՝ ռուսերենով: Պետությունն իր առջև խնդիր չի դնում, որ օրինակ մեր հանդեսները բարձրացվի այն մակարդակի, որ իրենք էլ դառնան միջազգային մակարդակի, խնդիր չի դնում մեր տեղական համակարգը հասցնել բարձր մակարդակի։ Եվ այս պայմաններում գիտնականների համար ատեստավորման չափանիշ սահմանում է միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված հանդեսներում հրապարակվելը։ Սա շատ լուրջ պրոբլեմատիկ խնդիր էր։ Այսպիսով հայերենը դադարում է գիտության լեզու լինելուց և վերածվում է զուտ կենցաղային լեզվի»։

Նշենք, որ փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր։

«Հայերենը դադարում է գիտության լեզու լինելուց և վերածվում է կենցաղային լեզվի». Մենուա Սողոմոնյան