ԵԽ-ն չեղարկել է Սիրիայի հանդեպ պատժամիջոցների մի մասը

Եվրոխորհուրդը որոշում է կայացրել կասեցնել Սիրիայի դեմ մի շարք սահմանափակող միջոցներ։
Ըստ մամուլի հաղորդագրության՝ որոշումը ԵՄ-ի ջանքերի մի մասն է՝ աջակցելու երկրում իշխանության անցմանը, ինչպես նաև դրա արագ տնտեսական վերականգնմանը, վերակառուցմանը և կայունացմանը: Փաստաթղթում նշվում է, որ Եվրոմիությունը ձգտում է հեշտացնել փոխգործակցությունը Սիրիայի, նրա բնակչության և բիզնեսի հետ էներգետիկայի և տրանսպորտի առանցքային ոլորտներում, ինչպես նաև պարզեցնել այդ ոլորտներին առնչվող ֆինանսական և բանկային գործարքները, որոնք անհրաժեշտ են մարդասիրական նպատակների իրականացման համար:
*Եվրոպայի խորհուրդը որոշել է դադարեցնել ոլորտային միջոցառումներն էներգետիկայի (ներառյալ նավթ, գազ և էլեկտրաէներգիա) և տրանսպորտի ոլորտներում, հանել հինգ կազմակերպությունների (Industrial Bank, People's Credit Bank, Savings Bank, Agricultural Cooperative Bank և Syrian Arab Airlines) այն կազմակերպությունների ցանկից, որոնց ֆոնդերը և տնտեսական ռեսուրսները ենթակա են սառեցման,
*թույլատրել միջոցներ և տնտեսական ռեսուրսներ տրամադրել Սիրիայի Կենտրոնական բանկին,
*որոշակի բացառություններ մտցնել ԵՄ անդամ երկրների տարածքում սիրիական բանկերի և ֆինանսական հաստատությունների միջև բանկային հարաբերությունների հաստատման արգելքից,
*անորոշ ժամանակով երկարացնել գոյություն ունեցող մարդասիրական միջոցառումները,
*Սիրիա շքեղության ապրանքների արտահանման արգելքից բացառություն մտցնել անձնական օգտագործման ապրանքների համար։
Փաստաթղթում նշվում է, որ «Ասադի վարչակարգի տապալումը նշանավորում է սիրիացի ժողովրդի հույսի նոր դարաշրջանի սկիզբը»։

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
27706.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
30906.11.2026, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
30306.11.2026, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
28606.11.2026, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
19706.11.2026, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
19006.11.2026, 11:24
«Եթե ինչ-որ բանի գին 100 դրամ է, պետք է վճարել 100 դրամ, ոչ թե 80 դրամ+20 դրամի ինքնիշխանություն». Գևորգ Պապոյան (տեսանյութ)
18406.11.2026, 10:54
«Ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս, էտի չեմ կարում հասկանամ». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
19306.11.2026, 10:42