Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Դատական համակարգը պրկված է քո վնգստացողներով»․ Ռուբեն Հակոբյան

«Դատական համակարգը պրկված է քո վնգստացողներով»․ Ռուբեն Հակոբյան
120
Այսօր, 10:06

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՎՆԳՍՏԱՑՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ․
Ժամանակին ազգակործան երկոտանին դատավորներին բնորոշեց, որպես «պատերի տակ վնգստացողների» և վարչապետական դիրքերից հրաման-հարցում անցկացրեց՝ «Կա՞ տենց դատավոր, որ իմ ասածը չանի»…
Չէ, չկա, վիժվա՛ծք… Այսօրվա դատական համակարգը պրկված է քո վնգստացողներով։ Մի անչափահաս վնգստացող էլ մարտի 1-ի գործով ընթացող նիստին դա «փառահեղորեն» ապացուցեց։
Սրանք չեն գիտակցում, որ իրենք վնգստում են իրենց իսկ կողմից ներկայացվող դատական համակարգի վրա, իրենց ընտանիքների ու գահավիժող պետության վրա։
Այս տեսակի համար իշխանական լափամանը գերագույն արժեք է, վնգստալը՝ համակարգը լափելու ամենակարճ ճանապարհ։
Շարունակեք լափել՝ վնգստացո՛ղ վիժվածքներ»։

Աղբյուրը`   Ռուբեն Հակոբյան